Դուք ձեզ  «դուխով», «հպարտ քաղաքացի», «սպիտակ» եք անվանում, ուրեմն իմացեք, որ այս անունը չի՜ մաքրվելու ձեր վրայից.Հայկ Կիսեբլյան

Այն անունը, որը դուք այսօր կրում եք ձեր ճակատին ձեր կյանքի վրա անջնջելի հետք է թողնելու

Ցանկացած անվան, կոչումի և անվանյալի միջև գոյություն ունի սերտ դիալեկտիկական կապ: Ամեն մի բառն ինստիտուտ է և դա նկատել են դեռևս հազարամյակներ առաջ՝ հին իմաստունները: Եվ մի բառն ու բանը որն այսօր թրենդային է և հանրահռչակված՝ վաղը կարող է զզվանք առաջացնել և ատելության խարան լինել:
Դուք ձեզ  «դուխով», «հպարտ քաղաքացի», «սպիտակ» եք անվանում, ուրեմն իմացեք, որ այս անունը չի՜ մաքրվելու ձեր վրայից, ժամանակի ընթացքում իր վրա տվյալ անունը կրող անձերի մասին որոշակի կարծրատիպեր է հավաքելու, որից հետո չե՜ք կարողանալու ազատվել դրանից:
Հիշեք, որ վաղը եթե չուզեք անգամ ասոցացվել այդ անունների հետ, ձեզ միևնույն էլի ու էլի այդ անունների հետ են ասոցացնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույնը վերաբերվում   է նաև մարդկանց անձնանուններին: Նախկինում աշխարհի որ կետում էլ լինեիր, մարդու անունից կարող էիր ենթադրել, թե որ ազգին է պատկանում, իսկ այժմ՝ ծնողներն իրենց երեխաներին «մոդայիկ» անուններով են անվանում: Իրենց երախային Ալեքս, ժոզեֆինա, Կառոլինա, Ադրին, Թեդիս, Բոբի, Էլենձինա «մոդայիկ» անուններ տվող ծնողներն էլ պետք է հասկանան, որ այդ անունները միայն տվյալ ժամանակի համար են «մոդայիկ», իսկ երբ երեխան մեծանա ու մտնի մեծ շրջապատ, նրա ժամանակ արդեն ուրիշ անուններ են մոդայիկ լինելու, իսկ մի շարք անուններ՝ անհետաքրքիր և անգամ ծիծաղելի են դառնալու: Սակայն 10 տարին մեկ մարդու անունը հո չի՞ փոխվելու:
Իրական կյանքը՝ «ֆեյսբուք» կամ «ադնակլասնիկ» չէ:
Ու՞ր մնաց ձեր ազգային ինքնասիրությունը:
Համացանցի միջից միգուցե և ջնջեք ձեր անունները, նկարները, գրառումները, սակայն իրական կյանքը չե՜ք ջնջելու:

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով