Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ.Արման Ղուկասյան

Արման Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ։ Այս անձնավորությունը իրեն թույլ է տալիս հայտարարություններ, որոնք չունեն հիմնավորում և դրանցով նա վարկաբեկում է մեր երկրի ուժային կառույցը, որը ապահովում է երկրի անվտանգությունը։ Սորոսից ու NED-ից գումարներ ստացող Դանիելը արդեն անցնում է բոլոր կարմիր գծերը և ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Դանիելը մեր երկրում ներկայացնում է օտարերկրյա ուժերի շահեր և հանդիսանում է օտարերկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչ։ Կարծում եմ, որ նա դա շատ լավ գիտի և մտածում եմ, որ շատ լավ գիտակցում է, թե ինչով է զբաղված։ Պատվեր կատարելով շատ հեռու չեք կարող գնալ, քանի որ այս երկրում դեռ ապրում են մարդիկ, ովքեր թույլ չեն տա ձեզ աղավաղել ամեն ինչ։

Daniel Ioannisyan, Սորոս ունես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով