Դանակով զինված հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 4-ին ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ նա դանակի սպառնալիքով կվախեցներ տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Դ․-ին, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները կարողացել են վնասազերծել նրան ու այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը։

Կասկածյալ Մ․ Հայրապետյանը ձերբակալվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով