Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք․ ինչպես վարչապետը ճանապարհ փակելով հաղթեց, այնպես էլ կհաղթի անասնապահ ժողովուրդը. ակցիայի մասնակից

Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք․ ինչպես ինքը ճանապարհ փակելով հաղթեց, այնպես էլ կհաղթի անասնապահ ժողովուրդը։ Այս մասին կառավարության դիմաց անասնաբույժների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը՝ նշելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանից մի բան են սովորել՝ մեկ հոգով ոչնչի են հասնի:

Մեկ այլ մասնակից էլ հավելեց. «Փակեք ճանապարհները, ոնց իրենք էին իրենց հետևից լակոտի նման գցել, փակում էին ճանապարհները, ու հասան էս արդյունքին: Մենք կառավարության մոտ կանգնած սառում ենք, բայց մեր կողքին չեն կանգնում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ակցիայի մասնակիցներին ասում են, թե «խուժանավարի» փողոց են փակում, բայց ասողները «խուժանավարի» փողոց փակելով են իշխանության հասել: «Ասում ա՝ 5 րոպե հետո ուժ են կիրառելու, բայց ինչի՞ համար, իր դեմ ուժ կիրառեցի՞ն: Մի հատ թևը վիրավորվեց, հետևից մինչև Սևան հասանք»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ոստիկաններն էլ իրենց հետ կանգնած սառում են, հեղափոխությունը չի հասել այստեղ:

«Մեզ լսողներ չկան. համայնքներում ապրողներ, վաղը փակեք բոլոր համայնքների ճանապարհները, որ իմանան՝ մենք արհամարհված չենք: Տունը նստելով կամ վերևից չիջնելով բան չենք անի: Փակեք ճանապարները»,-հավելեց անասնաբույծը:

Նշենք, որ անասնաբույծներն այսօր որոշեցին դադարեցնել ակցիան՝ վաղը բոլոր մարզերում առավոտյան 8-ին վերսկսելու որոշմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով