Բլինչիկի ֆոնին հորինված թվերի պատմություն

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի բլինչիկային անտուրաժի ներքո իր ֆեյսբուքյան էջում կատարել է հերթական հայտարարություն, որը իր ոճով առաջին հայացքից ոչնչով չէր զիջում իր բոլոր այլ դատարկ հայտարարություններին: Սակայն դա միայն առաջին հայացքից:

Խնդիրը նրանում է, որ տնտեսագիտական կրթություն չունեցող և ըստ էության երկրի տնտեսական իրավիճակին չտիրապետող անձնավորությունը առանց անհարմար զգալու ինչ-որ բաներ է գրում ՀՆԱ-ի մասին և այն մասին, թե ինչպես ենք մենք անցել գրեթե ալամ աշխարհին և թե ինչպես է գնահատում Հայաստանի ՀՆԱ-ի առումով ապագա հաջողությունները Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտե՞ք, երբ մեր տնայնագործ վարչապետը դատարկաբանում է միայն Հայաստանին վերաբերող մանր և միջին մասշտաբի խնդիրների մասին, ինչ-որ տեղ սովորել ենք ծանր չտանել: Բայց վարչապետի պաշտոնում տաքուկ տեղավորված անձնավորությունը իր նապոլեոնական մտքի թռիչքով այս անգամ դիպչեց այլ երկրների տնտեսությանը վերաբերող ցուցանիշներին, ինչով արդարացիորեն պայմանավորված է վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուռնավայի կոշտ պատասխանը: Վրաստանի նախարարի անդրադարձից տեղեկացանք նաև, որ այսպիսի թվեր հրապարակելուց առաջ հարկավոր է հստակեցնել, թե ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվել հաշվարկի համար:

Այո, տնտեսագիտությունից գոնե մակերեսորեն տեղեկցված մարդը գիտի, որ ՀՆԱ-ն և այլ ցուցանիշներ հաշվելու համար գոյութուն ունեն տարբեր մեթոդներ և թվերը համեմատելուց առաջ պետք է վստահ լինել, որ դրանք ստացվել են միևնույն բանաձևով հաշվելու արդյունքում, այլապես կստացվի, որ համեմատում ես տանձը և խնձորը, այլ ոչ թե խնձորի տարբեր տեսակները: Դեռ հունվարի 7-ին Հայաստանյան անվանի տնտեսագետները, ինչպիսիք են Հրանտ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը և մի շարք այլ փորձագետներ, ում խորը գիտելիքները այս ոլորտում կասկածի տակ չեն դրվում, արձագանքել են Փաշինյանի անհեթեթ գրառմանը: Լուրջ մարդիկ բացատրեցին, որ ներկայացված տվյալների հետ, մեղմ ասած, ինչ-որ բան այն չէ: Անհասկանալի իրավիճակ էր նաև այն առումով, որ բոլորն միաձայն հայտարարեցին, որ նման տվյալներ ամփոփում և հրապարակում է Համաշխարհային Բանկը, այլ ոչ թե Արժույթի միջազգային հիմնադրամը:

Անհասկանալի էր նաև այն, թե ինչպես են հաշվել այն չարաբաստիկ ՀՆԱ-ն, որ ստացել են տարակուսանք առաջացնող թվեր: Նույնիսկ եթե ԱՄՀ-ն կատարել է Փաշինյանի լեքսիկոնով՝ գնահատական, իսկ իրականում՝ կանխատեսում /պրոգնոզ/, ապա այն պետք է որ հիմնված լիներ պաշտոնական թվերի վրա, որոնք պետք է որ տրամադրեր մեր ԱՎԾ-ն: Սակայն, ինչպես որ պարզվեց, ԱՎԾ-ն 2019 թվականի ամփոփ թվերը կարողանալու է ներկայացնել ապրիլ ամսին միայն: Այդ դեպքում օրինաչափ է բարձրացնել մեկ հարց՝ որտեղից է Նիկոլ Փաշինյանը վերցնում այդ բոլոր թվերը: Այս իրավիճակը, որը այլ պարագաներում զավեշտալի կկոչեինք, իրականում ողբերգական է: Նույնիսկ եթե ընդունենք վերջերս շրջանառության մեջ դրված այն տեսակետը, թե վարչապետը իբր ինքնուրույն չի փնտրում-գտնում այդ թվերը, իրեն դրանք գտնում տալիս ես, նա էլ հավատում է իր աշխատակազմին և ընկնում այսպիսի դրությունների մեջ, ապա միևնույն է՝ իրավիճակը ողբերգական է: Սա երիցս կապացուցի, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը չի տիրապետում ոչ միայն երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի մանրամասներին, այլև չի տիրապետում նաև իր աշխատակազմին: Լավ է չեն ասում, թե հակահեղափոխականները սողոսկել են վարչապետի աշխատակազմ և պարտիզանական պայքար են մղում նրա դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիկնայք և պարոնայք, իրականում, ինչպես կասեր դասականը՝ а ларчик просто открывался: Վարչապետի աթոռին հարմարավետ տեղավորված նախկին ընդդիմադիր պատգամավորը այնքան է կտրվել իրականությունից, որ համարում է, որ իրեն թույլատրելի է հանդես գալ հորինված թվերով և թոզ փչել ժողովրդի աչքերին: Իրեն բոլորովին չի անհանգստացնում, որ կոնկրետ այս պարագայում նույնիսկ տխրահռչակ Սահակաշվիլին է անդրադարձել իր կողմից ներկայացված առասպելական թվերին և հեգնել է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով