ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համանախագահների հայտարարությունից հասկանում եմ հետևյալը.

1. Շնորհավորում եմ ընդդիմադիր դաշտի բոլոր այն գործիչներին, կուսակցություններին և կազմակերպություններին, որոնք վերջին 1.5 տարվա մեջ հստակորեն հասկացրեցին ԵԱՀԿ համանախագահներին , որ մեզ համար անընդունելի է Արցախի հարցում զիջումների գնալը։ Սա պարզ է դառնում հաշվի առնելով համանախագահների գաղտնիության սկզբունքի պահպանման մասին հիշատակումից։ Փաստորեն ուզում են գաղտնի բանակցեն))

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առնվազն ազնիվ չեր երբ ասում էր, որ բանակցություններ տեղի չեն ունենում։

3. Սեղանին ըստ ամենայնի կա դրված ինչ որ փասթաթուղթ, որի շուրջ և ընթանում են բանակցություններ։

4. ՀՀ իշխանություններին տրվել է հնարավորություն չխոսել բանակցությունների ընթացքի և բովանդակության մասին հղում անելով Համանախագահների հայտարարության վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնացածի մասին կխոսենք մոտ ապագայում։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով