Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ 38-ամյա պայմանագրային զինծառայողը հրազենային վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

 

Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 38-ամյա Կարտուշ Օհանյանն է։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ 38-ամյա Նարեկ Մելիքյանը և վիրավոր Կ․ Օհանյանը, վերջինիս պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածով երթևեկելիս, Տավուշի մարզի «Եղնիկասար» կոչվող տարածքում «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի, որսորդական, ողորկափող հրացանից ավտոմեքենայի սրահում անզգուշությամբ կրակել է ոտքին և ստացել նշված վնասվածքները։

Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան և այն տեղափոխել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Կ․ Օհանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով