«Առողջապահական համակարգը հիմնահատակ ոչնչացվում է».Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քննարկումների հարթակը լցված է կեծք և ապազգային օրակարգերով, ինչպիսիք են հակածխախոտային պայքարը, պալեատիվ բժշկությունը, պատվաստանյութերի կիրառման հավելյալ հրահանգները, չարորակ նորագոյացությունների և գլխուղեղի կաթվածի «անվճար» բուժման ստահոդ ծրագրերը, քարսիթերի կիրառումը, ապրանքների դրոշմապիտակների փոփոխությունը և այլն։

Ի հակադրումն սրան, վստահեցնում են, որ այսօր Առողջապահական համակարգի կարևորագույն ու խորացող խնդիրը բժշկական կադրերի արտագաղթն է։ Այո՛, այս խնդիրը մշտապես եղել է և մշտապես բարձրաձայնվել է իմ կողմից, սակայն այսօր այն հասել է կրիտիկական աստիճանի (վերջին վկայությունը Մարալիկի ծննդատան իրավիճակն է)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոր կառավարության անհեռատես և կործանիչ քաղաքականության պատճառով ավելի է վատթարացել բարոյա-հոգեբանական մթնոլորտն առողջապահական համակարգում։ Ավելի է խստացվել վարչական ռեսուրսի կիրառմամբ բուժաշխատողներին ճնշելու քաղաքականությունը։ Կանաչ լույս է վառվում «գործ տվող» և քաղաքական ընդդիմադիրներին հայհոյող «բուժաշխատողների» առաջ։

Սարսափելի թվերի է հասել համակարգում օրինականացված կոռուպցիան, որը հյուծում է հսկայական դեֆիցիտ ունեցող պետական բյուջեն։

Իմ տպավորությամբ ներկայիս կառավարության կողմից ընտրվել է «հոշոտող» քաղաքականություն, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում «Առողջապահության» բնաջնջումն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առողջապահության» ցեղասպանությունը կանխելու համար կոչ եմ անում բոլոր բուժաշխատողներին, ովքեր ունեն իրավիճակը սթափ գնահատելու ունակություն, համախմբվել` օտարածին ծրագրերի ցեղասպան նպատակները կանխելու համար և Հանուն Հայաստանի Հանրապետության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով