«Այսպիսով ցավոք մերձավոր արևելքում լարվածության նոր փուլ է սկսվում, հղի լայնածավալ ռազմական բախումներով».Գևորգ Գևորգյան

Բաղդադում՝ ամերիկյան օդային ուժերի հարվածից զոհվել է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Ցավակցություններս գեներալի ընտանիքին, հարազատներին և Իրանի ողջ ժողովրդին, Իրանում հայտարարված է եռօրյա սուգ:

Այսպիսով ցավոք մերձավոր արևելքում լարվածության նոր փուլ է սկսվում, հղի լայնածավալ ռազմական բախումներով:Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնին հայտարարել է. «Դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է նրա արյունը, ինչպես նաև այլ նահատակների արյունը»: Իրան-ԱՄՆ բախման դեպքում իրավիճակը ապակայունանանլու է նաև մեր տարածածրջանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Հանրապետության պետական շահից ելնելով, մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ազգային անվտանգության ծառայությունը և որակական էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև ՀԱՊԿ կառույցի շրջանակներում:
Խաղաղությունն այն գերագույն արժեքներից է, որ մենք պարտավոր ենք պահպանել մեր երկրում՝ արտաքին հարաբերությունների հավասարակշռված և ադեկվատ օրակարգ ձևավորելով մեր ռազմավարական դաշնակիցների հետ:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով