«Այսպես է ժողովրդի իշխանությունը դիմավորում իր իսկ ժողովրդին».Արա Վարդանյան

Այսպես է ժողովրդի իշխանությունը դիմավորում իր իսկ ժողովրդին։ Ոստիկանների հսկայական զանգված հրապարակում է։ Դե բա ի՞նչ ենք ուզում, ժողովրդի վարչապետը իրեն ամեն կերպ հեռվացրել է ժողովրդից՝ մեծացնելով իր անվտանգությունը ապահովող ծառայողների թիվը, գնելով նոր զրահապատ մեքենա, տանը զրահապատ պատուհաններ տեղադրելով, ընտանիքի անդամներին անվտագություն տրամադրելով, իր մտերիմների աշխատավարձները գաղտնի մի քանի անգամ ավելացնելով և այլն։

Այսպիսինն է ժողովրդի իրական իշխանությունը։
Իսկ վարչապետը մեր ժողովրդի հետ է միայն իր սիրած վիրտուալ աշխարհում՝ ֆեյսբուքում, յութուբում և այլն։ Այդ տիրույթում նա կարողանում է ֆեյք լայքեր հավաքել։ Բայց իրականությունն այն է ինչ այսօր կատարվում է հրապարակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով