ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ստեղծագործական տաղանդ է դրսևորել՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը իբր պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ստեղծագործական տաղանդ է դրսևորել՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը իբր պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին, այն էլ՝ հարցազրույցներում: Հերիք չի, որ որևէ ողջամիտ մարդ չի հիշում երբևէ նման պաշտոնական հայտարարություն Սերժ Սարգսյանի կողմից, նաև որևէ ողջամիտ մարդ չի կարող հասկանալ, թե ինչպես է հնարավոր հարցազրույցներում պաշտոնական հայտարարություններ անել:
Ավել մեկնաբանել չեմ ուզում, որովհետև իրոք արդեն անլուրջ է:

Մի անգամ արդեն այս մասին գրել եմ, մի անգամ էլ հիշեցնեմ պարոն Գրիգորյանին, որ Սերժ Սարգսյանը ռազմի դաշտում հրամանատար էր և Արցախ էր ազատագրում, երբ ինքը՝ Գրիգորյանը դեռ ընդամենը 9 տարեկան երեխա էր և սովորում էր Արցախի Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ   Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով