ԱԱԾ․Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի.Politik.am

politik.am-ը  գրում  է.

Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել․ «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,-ասել էր պատգամավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

politik.am-ը ԱԱԾ-ից փորձեց ճշտել, արդյոք իրենք տիրապետում են տեղեկությունների, ըստ որոնց ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել․ «Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է պատասխանում և նշվում, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել,  որպես հաղորդում հանցագործության մասին։

Ակնհայտ է, որ չէր կարող երկրում պետական հեղաշրջման փորձի համար պաշտոնանկ արվեր բարձրաստիճան պաշտոնյա և դրա մասին ԱԱԾ-ն տեղեկություններ չունենար։ ԱԱԾ պատասխանից ակնհայտ է, որ հեղաշրջման փորձ չի եղել։

ԱԱԾ պատասխանը ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով