Սրբապիղծների շքահանդեսը բոլորիս տեսանելի տիրույթում է.Վահան Բաբայան

Սրբապիղծների շքահանդեսը բոլորիս տեսանելի տիրույթում է:
Մենք միասին ապրում ենք մի քաղաքում,որտեղ ուրախանում են մարդկային կյանքի կորուստներով,ողբերգություններով,անում են կոնսպիրալոգիական «վերլուծություններ»,տարոսներ մաղթում և վայրահաչում ու հեգնում են ցավ ապրող մարդկանց:Հարցումներ անում դեռ դիակը չսառած երիտասարդի մասին:
Սա հենց երևի թե այն «նոր Հայաստանն» է,որի մասին այդքան խոսում էիք:
Մարդիկ դարձել են անհոգի,չար,բացասական տրամադրված:Ինչքան զզվելի է նայել,թե ինպես են երիտասարդ ԱԱԾ նախկին տնօրենի մահը դարձնում իրենց մանր քաղաքական «լայքերի» ու «քոմենտների» թեմա,մեղադրում,զրպարտում իրենց ուզած մարդկանց,«բացահայտումներ» անում:

Սթափվել տեսնես կստացվի,թե արդեն ուշ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով