«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

Լսեցի առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձի ճեպազրույցը:

Եկեք միասին վերլուծենք.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Փաստորեն Տավուշի մարզպետը քաղաքական կամքից ավելի թույլ է ,կամ կամք չունի :Իսկ Կոտայքի մարզպետը կարողացավ ինչ որ կերպ դրսևորել իր քաղաքական կամքը և գալ ընդհանուր համաձայնության:

2. Նորից «փակվել» բառի մանիպուլյացիան:Աչաջուր համայնքի Ակ -ն դադարելու է ստացիոնար բուժծառայություններ մատուցել,իսկ կանանց կոնսուլտացիան գործելու է:Նախարարը նշեց , որ Աչաջրի մանկաբարձական ծառայությունը հեռու է իր կողմից սահմանված թե պայմաններից ,թե ցուցանիշներից:Իսկ թե այդ պայմանները ինչ հաշվարկներով է արված ,ոչ մի խոսք:

3. Հետևողական է լինելու,որ պարզի ,թե ո՞վ է թույլ տվել օպերատորին խախտելով սանիտարա համաճարակային պայմանները,հայտնվել ծննդօգնության սենյակում: Նորից շեշտեմ ,որ Աչաջուր համայնքը ուղիղ գծով 6 կմ. հեռավորության վրա է գտնվում սահմանից:Աչաջուր համայնքի Ակ -ի բժշկական անձնակազմը իրենց հոգատար և բարի համբավի շնորհիվ ծառայում են ոչ միայն Աչաջրեցիներին ,այլ նաև սպասարկում են սահմանամերձ բոլոր գյուղերի բնակիչներին,ինչպես նաև Նոյեմբերյանի և Շամշադինի մի շարք գյուղերի:Նախարարը շեշտեց ,որ Աչաջուրը 15 կմ. հեռավորության վրա է գտնվում Իջևանից ,որտեղ ավելի լավ կենտրոն կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած որ այդքան բարվոք վիճակում չէ Իջևանի ԲԿ – ն:Իսկ մյուս գյուղերը մինչ 40-50 կմ. հեռավորության վրա են գտնվում:Սրան ի՞նչ կասի նախարարը:Այդ մարդը ոչ մի կերպ չի հասկանում ինչ է պետությունը,ինչ է անվտանգությունը,ինչ է առողջ հասարակությունը: Աչաջրի մանկաբարձական ծառայությունը ոչ մի պայմաններում չի կարելի դադարեցնել :Ճիշտ հակառակը պետք է զարգացնել ,խրախուսել,ամրապնդել,ընդլայնել և ջանքեր ներդել սահմանամերձ Աչաջուր համայնքում:

Հ .Գ. Պարոն նախարար հետևողականությունը սկսեք հենց ձեզանից:Նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը:Ան նախարարը պետք է օրինակ լինի և բուժաշխատողների և բնակչության համար:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով