«Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա». Արծրուն Հովհաննիսյան

 

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է shamshyan.com կայքի այսօրվա հրապարակմանը, թե Արցախի պաշտպանության Բանակի զորամասերից մեկում  հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրառումը ստորև.

«Շամշյան դու ուղղակի չգիտեմ ինչ ես, չգիտեմ դու ինչով ես մտածում, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին: Ուղղակի բառեր չկան ասելու:
Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ ինչություն է:
Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով