Նիկոլները քչանում են, Ռոբերտները նրանցից 41 անգամով ավելին են

Լրատվամիջոցներում շրջանառության մեջ են հայտնվել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալներն, ըստ որի 2017 թվականին Նիկոլ անունը նորածիններին տրվել էր միայն 3 անգամ:

2018-ի հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, նորածին երեխաներին Նիկոլ անվանելու դեպքերն աճել էին, և այդ անունը մոտ քառակի անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017-ի ընթացքում: 2018-ի ապրիլ-դեկտեմբերին ծնվել է 14 Նիկոլ։ Իսկ հեղափոխությունից 1 տարի հետո, 2019-ին, Հայաստանում Նիկոլ անունով ծնվել է ընդամենը 6 երեխա: Այսինքն՝ 2018-ին քառակի ավելի շատ Նիկոլ է ծնվել, քան 2017-ին, սակայն 2019-ին էլ ավելի քան երկու անգամ ավելի քիչ է Նիկոլ ծնվել, քան 2018-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխությունից տոգորված և էիֆորիայի մեջ ընկնող մարդկանց դատողությունը, արժեհամակարգն ու մտածելակերպը նորից իր տեղն է վերադառնում և նրանք դադարում են իրենց երեխաներին Նիկոլ անվանել: 2017-ի տվյալները հաշվի առնելով կարելի է փաստել անգամ, որ այսօր մարդիկ իրենց երեխաներին Նիկոլ են անվանում, ըստ իրենց ավանդության և նախասիրության և ոչ թե հենց Նիկոլ Փաշինյանի պատվին, քանի որ Նիկոլ անունը միայն նրա հետ չէ, որ ասոցացվում էր:

Ըստ Anun.am կայքի տվյալների՝ Նիկոլ անունը ՀՀ ընտրողների ցուցակներում հանդիպում է 226 անգամ, ստանալով տարածման ցուցանշի 0.5 բալ։ Նիկոլ անունն առավել տարածված է Շիրակի մարզի Սարապատ համայնքում, որտեղ հաշվառված ընտրողների 2%-ը կրում են այս անունը: Հետաքրքրական է, որ Ռոբերտ անունը ևս առավել տարածված է հենց Շիրակի Սարապատ համայնքում, որտեղ այս անունը կրում են հաշվառված ընտրողների 4.2%-ը: Ռոբերտ անունը ՀՀ ընտրողների ցուցակներում հանդիպում է 9277 անգամ, ստանալով տարածման ցուցանշի 19 բալ։

Այսինքն, Հայաստանում ընտրելու իրավունք ուենցող անձնանց շրջանում Ռոբերտ անունը 41 անգամով ավելի շատ է, քան Նիկոլ անունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով