«Մինչև հիմա Կուտոյանի համեստ ժպիտով տրված խորհուրդը պահպանում եմ ցանկացած վայրում ցանկացած բան ստորագրելիս ու առհասարակ».Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

2013 թվականին դեռ մագիստրատուրայի երկրորդ կուրսում էի, երբ առաջարկ ստացա անցնել պետական ծառայության ՀՀ Նախագահի աշխատակազմում։

Գեորգի Կուտոյանը առաջին վերադասներից էր, ում հետ հնարավորություն եմ ունեցել շփվելու

2013 թվականին դեռ մագիստրատուրայի երկրորդ կուրսում էի, երբ առաջարկ ստացա անցնել պետական ծառայության ՀՀ Նախագահի աշխատակազմում։

Գեորգի Կուտոյանը առաջին վերադասներից էր, ում հետ հնարավորություն եմ ունեցել շփվելու դրսից հեշտ թվացող, իսկ ներսից մեղվի բնից քառակի անգամ բարդ ու ջանք պահանջող այդ աշխատանքային հարաբերություններում, ըստ որում վերադաս ոչ միայն ի պաշտոնե, այլև մասնագիտական առումով։

Սկսնակ իրավաբանիս համար ցանկացած կետ/գիծ, որը հնարավորություն կտար ինձ կատարելագործվելու ու ինքնիրացվելու՝ կարևոր է։ Իսկ այդ կետ/գծերը դնում էին մարդիկ, որոնցից շատ բան կար սովորելու։

Լավ եմ հիշում, երբ առաջին պատասխանատու գործն անելու հանձնարարականը ստացա՝ դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու վերաբերյալ իրավական ակտի նախագծի մասով և այդ հանձնարարակնը պետք է քննարկվեր նաև Պարոն Կուտոյանի հետ։ Աշխատանքային թղթերս թղթապանակի մեջ դասավորել էի նույն եռանդով ու ոգևորությամբ, ինչ կերպ որ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին դասավորել էի պայուսակս՝ երկրորդ անգամ դպրոց գնալու համար։

Կաշկանդված ծեծեցի Կուտոյանի աշխատասենյակի դուռը և անվստահ քայլերով գնացի առաջ, ու միանգամից աչքերս կլորացան, երբ նա տեղից վեր կացավ, առաջ եկավ ու ձեռքս սեղմելով հրավիրեց նստելու։ Քննարկումը երևի տևեց մի կես ժամ որից հետո Կուտոյանը շնորհակալություն հայտնեց ու ասաց․

«Կարող ե՞մ մի խորհուրդ տալ որպես ավագ գործընկեր
Մշտապես հարգանք ունեցեք սեփական ստորագրության նկատմամբ, դա ամենակարևոր բանն է, որ պետք է իրավաբանին»։

Մինչև հիմա Կուտոյանի համեստ ժպիտով տրված խորհուրդը պահպանում եմ ցանկացած վայրում ցանկացած բան ստորագրելիս ու առհասարակ։

Ցավալի կորուստ է․․․շատերը կորցրեցին հարազտի, հայ ժողովուրդը կորցրեց ազգանպաստ գործունեություն ծավալող պարկեշտ ու օրինապահ քաղաքացու ու պետական գործչի։

Իշխանական քարոզչամեքենան արտահայտվում է բացառապես ստորին էշելոնի՝ սրբություն չունեցող մարդակերպների բերանով։ Պաշտոնական ցավակցություն, խոսք, միտք կամ օացիա դեռ չկա։ Անգամ ամենատափակ թեմաներ արծարծող վարչապետի ֆեյսբուքյան էջն է խափանված․․․

Լույս իջնի Ձեր լուսավոր հոգուն պարոն Կուտոյան․․․Ձեր տեսակի պակասը դեռ սուր կզգացվի։

իսկ ներսից մեղվի բնից քառակի անգամ բարդ ու ջանք պահանջող այդ աշխատանքային հարաբերություններում, ըստ որում վերադաս ոչ միայն ի պաշտոնե, այլև մասնագիտական առումով։

Փաշինյանի որդին ճաշել է կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Իսկանդարյանի հետ

18.11.2020

Ինչպես տեղեկացանք լրահոսից այսօր իր մահկանացուն կնքեց Արցախի հերոս գեներալ ֊ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը , պարզվեց ծոցագրպանում էր պահում ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի լուսանկարը

19.11.2020

«Շատ ծանր բացահայտումներ են լինելու: Սկսելու ենք Փաշինյանի որդու գլխավորած բանդայի բացահայտմամբ». Ալեքսանդր Կոչուբաև

18.11.2020

Իմ գլխից մի մազ պակասի, ամբողջ իմացածս կհրապարակեն մարդիկ, ում մասին չգիտեք. Իզաբելլա Աբգարյան

19.11.2020

Louis Vuitton ընկերությունը խնդրել է իրեն տրամադրել Նիկոլ Փաշինյանի դեմքի կաշվից մի նմուշ՝ որպես կոշիկի տակացու լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար.Արթուր Ղազինյան

18.11.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով