Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան ո՞վ է հաջորդը…zham.am

zham.am-ը գրում է

Գեորգի Կուտոյանի մահը ցնցեց բոլորին: Խոսքը գնում է նախկին ԱԱԾ պետի մասին: Սա արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է  ով սպանվեց կամ ինքնասպան եղավ: Ընդամենը ամիսներ առաջ կյանքից հեռացավ մեկ այլ նախկին պաշտոնյա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս դեպքերը ակամայից մեզ բոլորիս սկսում է հիշեցնել անցյալ դարի 90-ականների սպանությունները: Մասնավորապես խոսքը գնում է նախկին ԱԱԾ-ի պետ Մարիուս Յոզբաշյանի  սպանության մասին, ով ՀՀՇ-ական կառավարման տարիներին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ  Համբարձում Գալստյանի խորհրդական էր: Այն ժամանակ բոլորին էր հայտնի, որ Յուզբաշյանը Գալստյանի հետ մշակում էին նորանկախ Հայաստանի ԱԱԾ-ի գործնեության բարեփոխման հարցերը: Թե Յուզբաշյանը,  թե Գալստյանը ունեին շատ թշնամիներ, թե այն ժամանակվա ՀՀՇ-ական իշխանության մեջ, և թե երկրից դուրս: Հիշեցնենք, որ 1993-ին սպանվեց Մարիուս Յոզբաշյանը, իսկ ընդամենը ամիսներ անց՝  Համբարձում Գալստյանը: Այս երկու սպանությունները, հասկանալի պատճառներով,  բնականաբար մնացին չբացահայտված :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա այս ողբերգական ավանդույթը, որը եկել է 90-ական թվականներից  իր նոր շարունակությունն է ստանում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Հայաստանում իշխում էր ՀՀՇ-ն, իսկ այսօր՝  նրանց քաղաքական ժառանգները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով