Հարցազրույց երանության աշխարհից. Հրաչյա Հակոբյանը ջանում է պահել թավիշի պատիվը, բայց…

Այսօր իրադարձություններով բավականին հագեցած օր էր: Բոլորը սպասում էին Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին տեղեկությունների, թեժ քննարկումներ էին ծավալվում Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի շուրջ, Կառավարությունը նիստի ժամանակ քննարկում էր հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց իրավունքները և այլն:

Միայն մեկ մարդ Հայաստանի Հանրապետությունում, կարծես, բացարձակ կտրված լիներ իրականությունից և պատրանքներով պարուրված հարցազրույց էր տալիս իշխանական բարձրախոսի դեր ստանձնած 1in.am-ին: Առնվազն զավեշտալի էր լսել, թե ինչպես է այդ անձնավորությունը, ով ԱԺ-ում է հայտնվել բացարձակապես ճակատագրի քմահաճույքով և չունի այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող ոչ համապառասխան փորձ և ոչ էլ անձնական որակներ, Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահներին մեղադրում իրականությունից կտրված լինելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել ուշագրավ է այն որ այդ անձնավորությունը մանտրայի նման կրկնում էր որ իրենց, այսինքն՝ թավիշին, սատարում է ողջ ժողովուրդը, իրենց ընտրել է ժողովուրդը, իրենք կատարում են հանրային պահանջ և այլն: Նախ, պարոն պատգամավոր, թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ ձեզ ընտրել է ընտրելու իրավունք ունեցողների և ընտրատեղամաս ներկայացածների 70 տոկոսը, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների շուրջ 39 տոկոսը, այնպես որ շատ զգույշ եղեք ծողովրդի անունից խոսելիս:

Ավելին, հանրային պահանջի եզրույթը այդպես կամայականորեն կիրառելիս մի մոռացեք, որ ժողովրդավարական երկրում պետական, հատկապես՝ իրավապահ, մարմինները չեն կարող գործել հանրային պահանջով, քանզի այդ դեպքում այդպիսի երկրում կիշխի Լինչի դատաստանի օրենքը, այլ ոչ թե ժողովրդավարության սկզբունքները: Եթե դուք ձեր գնահատականները տալուց առաջնորդվում եք Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջերում առկա քծնանքի և շողոքորտության մթնոլորտով, որի 80 տոկոսը ստեղծում է պետության կողմից ֆինանսավորվող ֆեյքերի բանակը, ապա դուք մոլորությամ մեջ եք: Այն որ դուք իբրև թե շատ հաճախ հանդիպում եք տարբեր քաղաքացիների հետ և իրենց կարծիքի հիման վրա ձեզ թույլ եք տքլիս ասել, որ ամբողջ ժողովուրդն է ձեզ սատարում, խիստ կասկածելի է, որով հետև իրական պատկերը տրամագծորեն հակառակն է:

Սովորական քաղաքացիները, որոնց ցասման ալիքի վրա դուք եկաք իշխանության, արդեն սկսում են վերադառնալ իրականություն և հասկանալ, որ իրենց առանձին վերցված կյանքում ոչինչ չի փոխվել: Դրա փոխարեն իրենք տեսնում են շարունակական պարգևավճարները, վոյաժները, լասում են անհեթեթ վիճակագրությունը, որը սովորական քաղաքացիների մեծ մասին միևնույն է ոչինչ չի ասում և սկսում են գիտակցել, որ իրենց շատ լուրջ ձևով խաբել են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլևս չի աշխատում ձեր քաղաքական ուժի կողմից հասարակությանը նետված «թողեք թող աշխատեն» էժանագին լոզունգը, քանի որ արդեն շուրջ 2 տարի է, ինչ Հայաստանում տեղի է ունեցել իշխանազավթում, իսկ մասնավոր սեկտորում մասայական աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում, ներդրումներ չկան և չեն սպասվում, աշխատատեղեր չեն ստեղծվում, մի խոսքով, չկա խոստացած աննախադեպ տնտեսական աճ, էլ չենք խոսում ձեր կողմից հորինված տնտեսական հեղափոխության մասին: Փոխարենը նկատվում է կապիտալի լուրջ արտահոսք:

Միայն իշխող քաղաքական ուժը և դրա արբանյակներն են վայելում իշխանազավթման բոլոր բարիքները: Վերոհիշյան անձնավորությունը իրեն իրավունք վերապահեց նաև արտաբերել այն միտքը, թե եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ այսօրվա իշխանությունը, եթե չլիներ այդ թավիշը, ապա մեր ժողովուրդն այն ամբողջ ատելությունը, որ ունի նրանց նկատմամբ՝ ի ցույց կդներ տարբեր մեթոդներով: Լսեք, դուք մե՞զ եք ուզում համոզել, թե՞ ինքներդ ձեզ:

Ատելության մթնոլորտը մեր հասարակության մեջ ստեղծել եք հենց դուք: Ոչ մի անգամ մենք չենք լսել, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ դիմի հանրությանը և կոչ անի զերձ մնալ հայհոյանքներից, սպառնալիքներից, անեծքներից, անընդունելի դրսևորումներից, ինչպիսիք էին կենդանի մարդկանց անուններով սև ժապավենները, սքո ծաղկեպսակները և սև շրջանակներով լուսանկարները: Այս ցանկը կարելիէ անվերջ շարունակել, այնպես որ նման բաներ արտաբերելուց առաջ միշտ հիշեք, որ դուք այլ մոլորակում չեք ապրում և մեր հիշողությունը շատ լավն է: Առանձին անդրադառնանք ձեր այն պնդմանը, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգության երաշխավորն այսօրվա իշխանությունն է: Հատուկ նրանց համար, ովքեր համառորեն փորձում են հերքել իրականությունը հստակեցնենք՝ Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահները Հայաստանում թշնամի չունեն: Կան ծայրահեղ դժգոհություն արտահայողներ, դա անհերքելի է: Սակայն թշնամանքը և ատելությունը ստեղծել է հենց ձեր քաղաքական ուժը, քանի որ միայն այդ ճանապարհով՝ ընդհանուր ներքին թշնամու կեղծ կերպարը ստեղծելու միջոցով դուք կարող էիք շանս ստանալ հասնել բաղձալի պաշտոններին և, ամենակարևորը՝ պետական միջոցներին և քարոզչամեքենյին: Տարիներ շարունակ դուք գուրգուրում և փայփայում էիք այդ թշնամանքը և ատելությունը, աճացնում և զարգացնում էիք այն օգտվելով թե խոսքի ազատությունից, թե այն բոլոր հնարավորություններից, որոնք ուներ ձեր քաղաքական ուժի առաջնորդը ԱԺ պատգամավորի պաշտոի շնորհիվ: Ոչ ոգ ձեզ չեր հետապնդում, չէր նեղում, ձեռնաշղփաներ չէր հագցնում, ասֆալտին չէր փռում և պատերին չէր ծեփում:

Դուք մտածեք, թե ինչ կլինի, երբ հայ ժողովուրդը վերջնականապես կձերբազատվի այն էյֆորիկ պատրանքներից, որոնք դուք շռայլորեն սերմանել եք հանրության մեջ և կպահանջի պատասխան տալ բոլոր չկատարված խոստումների համար: Այդ ժամանակ թերևս դուք կունենաք անվտանգության երաշխիկների կարիք, արդեն իրական, ոչ թե պատրանքային:

Այնպես որ, հարգարժան պարոն, լավ կլինի բոցաշունչ հարցազրույցներ տալուց առաջ խելացի մարդկանց հետ խորհրդակցեք և նոր խոսեք այն մասին, որ ձեր քաղաքական ուժը վայելում է ամբողջ ժողովրդի աջակցությունը: Եզրափակելով նշենք, որ այս հոդվածի գլխավոր հերոսը վաստակավոր աներձագ Հրաչյա Հակոբյանն է:

Նատալյա Սաղիյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով