Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակի կրակված պարկուճ, դանակներ, մահակ. Shamshyan.com

Այսօր կրակոց է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Զոհրապ և Աճառյան փողոցների խաչմերուկից: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով