ԿԳՄՍ նախարարը փորձում է չեզոքացնել 575 «Արմաթ» լաբարատորիա ստեղծած Կարեն Վարդանյանին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Հայաստանի խոշորագույն ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների գուրուներից է, որի նմաններին կարելի է հաշվել 1 ձեռքի մատներով:

Այս անձի ջանքերով է, որ այսօր Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 575-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 15000 10-18 տարեկան երեխա ինտերակտիվ կերպով մասնակցում է արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում է գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը, կիրառական մաթեմաթիկային։ «Արամաթ»-ի միջոցով պատանիներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ և վաստակելու գումար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարեն Վարդանյան անձն է անհատ բարերարներից և բարեգործական կազմկերպություններից խնդրել և հավաքել լաբորատորիաներ հիմելու համար անհրաժեշտ գումարներ, Կարեն Վարդանյան անձն է պատրաստել նաև «Արմաթ» լաբորատորյաները ղեկավարելու համար անհրաժեշտ խմբավարներ: Նա է հայթհայթել նաև տվյալ հաստատությունների գործունեության համար անհրաժեշտ ժամանակակից գույքը և տեխնիկան: Ըստ Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ-ի տված գնահատականի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն արդեն տալիս է իր արդյունքները։

Սաների 84%-ը ընդունվել է ԲՈՒՀ, 39%-ը աշխատում է և սովորում, աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման մեջ, 29%-ը ներգրավված է ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացած մասը կատարում է ինժեներական և տեխնիկական աշխատանքներ: Աշխատանք ունեցողների 12%-ը հիմնել են ստարտափներ: 2019-ին որոշվեց սակայն, որ «Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն այսուհետ աշխատավարձ պետք է ստանան ոչ թե դրամաշնորհներից, այլ պետությունից, որի ընթացակարգի շուրջ ԱՏՁՄ-ի տնօրինության և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի միջև առաջացան տարաձայունթյուններ: 2019-ին մարտի 21 կառավարության նիստի ժամանակ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց, որ տեղեկացված է, որ «Արմաթ» լաբորատորյաների խմբավարներն արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել և որ դրա մասին նա տեղեկացել է միայն իրեն ուղղված նամակից:

Վարչապետի հարցին պատասխանող ԿԳՄՍ նախարարը պնդեց, որ անհրաժեշտ է իրականացնել մրցույթ և դեռ հարց է, թե «Արմաթ» լաբորատորիաները կհաղթեն մրցույթում, թե կպարտվեն և չեն արժանանա ֆինանսավորմանը: Այդուհանդերձ հարցը լուծվեց: Նույն 2019-ին պետական ֆինանսավորման շնորհիվ, «Արմաթ» լաբորատորիաների թիվը 350-ից հասավ 575-ի: Սակայն երեկ՝ հունվարի 23-ին «Լրատվական» ռադիոյի եթերում նույն ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ ԿԳՄՍ–ն դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հեգնանքով պատասխանել է Կարեն Վարդանյանի հայտարարությանը, մասնավորապես գրելով՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար: ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը`  կլինի դա ԻՏՁՄ-ի (ԱՏՁՄ), թե այլ կազմակերպության հետ»: Այսինքն կատարվածը ոչ այլինչ է, քան Կարեն Վարդանյան անձին արժեզրկելու, չեզոքացնելու և «Արմաթ» լաբորատորիաների հաջողությունը յուրացնելու փորձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր, երբ Կարեն Վարդանյանի «Արմաթ» լաբորատորիաների գործունեության մոդելը հռչակ է բերում նաև Հայաստանի սահմաններից դուրս  և այլ երկրներ ևս ցանկանում են արտահանել դասավանդման այդ մեթոդոլոգիան ու նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների հսկա Չինաստանն է հիացած դրանով, ԿԳՄՍ նախարարը փորձում է չեզոքացնել նրան և աշխատել «ուրիշների» հետ և այլ կերպով:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով