«Եթե ցանկություն ունեն այս գործը բացահայտելու իրավապահները պետք է քննության առնեն այս երկու իրադարձությունների հետ փոխկապակցված վարկածները».Նարեկ Մալյան

Գեորգի Կուտոյանը շատ կարճ պաշտոնավարեց ԱԱԾ պետի պաշտոնում: Այդ կարճ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության տեսանկյունից երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցան մեր երկրում:
1. ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը:
2. 2018թ. ապրիլյան իշխանափոխությունը:
Եթե ցանկություն ունեն այս գործը բացահայտելու իրավապահները պետք է քննության առնեն այս երկու իրադարձությունների հետ փոխկապակցված վարկածները:
Ինքնասպանության վարկածը ուղղակի բացառում եմ:
Ի դեպ, սորոսականները արդեն սկսել են ակտիվորեն կեղծ ինֆո շրջանառել այս թեմայով:
Ցավակցություններս Կուտոյանի ընտանիքին;

…………………..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Glock 17, թե՞ Glock 21: Սա կարևոր հարց է, քանի որ Glock 21-ը 45 կալիբրի զենք է և կրակոցի ձայնը կողքի թաղերում էլ կլսվեր: Բացի այդ 21-ի հրազենային վնասվածքը առնվազն 20 սմ տրամագծով անցք պիտի լիներ: Սովորաբար այդ նախարարների մակարդակում 21 մոդելն են նվիրում…
Հաջորդ հարցը` այո, glock 17-ը վարձու մարդասպանների մոտ ամենաշատ տարածում գտած զենք է: Դեպքի վայրից գտել են 40-ից ավել պարկուճ և մեկ ատրճանակ: Արդյո՞ք մեկ ատրճանակ է «աշխատել» դեպքի ժամանակ:
Հաջորդ հարցը` glock-ը այն բացառիկ ատրճանակներից է, որը ունի ավտոմատ կրակի ռեժիմի հնարավորություն: Այսինքն երկու glock-ից 40 կրակոցը ավտոմատ ռեժիմով կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակում: Պահունակը 19 փամփուշտ: Կրակոցները ավտոմատ ռեժիմով են եղե՞լ:
Հիշեցնեմ, որ Կուտոյանը հետհեղափոխական որևէ քրեական գործով չէր անցնում և ի պաշտոնե տիրապետում էր ՊՊԾ գնդի ահաբեկչական հարձակման կազմակերպիչների և Սորոսի գրասենյակի կապերի մասին բացառիկ տեղեկատվությանը, սակայն այդ մասին ավելի ուշ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով