Դատախազությունն ուսումնասիրում է Վանեցյանի վերաբերյալ հրապարակումը. «Փաստինֆո»

 

Փաստինֆո-ն գրում է․ «Դատախազությունն ուսումնասիրում է վարչապետի ընտանիքի դեմ հակաքարոզչությունը ԱԱԾ նախկին տնօրենի կողմից համակարգվելու վերաբերյալ մամուլի հրապարակումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ նման հրապարակմամբ հանդես էր եկել վարչապետին պատկանող լրատվամիջոցում։ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»,- հրապարակվել էր հունվարի 12-ին՝ տվյալ պարբերականում։

«Փաստինֆո»-ն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք այն քննության առարկա դարձվել է, ինչին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանել է, որ մամուլի տվյալ հրապարակումն ուսումնասիրվում է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ինքը՝ Ա.Վանեցյանը, հրապարակմանն արձագանքել էր նույն օրը ու հայտարարել, որ իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են եւ որ կեղծիքն անպատասխան չի մնալու։ «Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»,- նշել էր Ա.Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հրապարակումից օրեր անց նույն լրատվամիջոցում հրապարակվեց մեկ այլ հոդված, որով բարձրացվում էր հեղաշրջման հնարավոր տարբերակը։

Մասնավորապես նշվել էր, թե կառավարության տարբեր նախաձեռնություններից դժգոհ բնակիչների իրականացվող բողոքի ակցիաներն ուղղորդվում են «նախկինների» կողմից՝ իշխանություններին թուլացնելու նպատակով , որպեսզի հնարավոր հեղաշրջման դեպքում հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս չգան։ Սակայն այս հրապարակմանն իրավապահները ընթացք չեն տվել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գոռ Աբրահամյանն ասաց. «Հրապարակումը թեև տեսել ենք, սակայն դրանում լրատվամիջոցի կողմից արված վերլուծություն կամ մեկնաբանություն է, և դրանում չեն եղել այնպիսի քիչ թե շատ կոնկրետ որոշակի հանգամանքներ, որոնք դրանով ուսումնասիրման գործընթաց սկսելու նախադրյալ կստեղծեին»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով