Daily Archives: 23.12.2019

Այ, էդպես իմ երեխային «ալուկուլ» արեցին ու տարան. «Հրապարակ»

«Ես հավատում եմ, որ իմ երեխան ողջ է, և ես գտնելու եմ իմ երեխային»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է քաղաքացի Հռիփսիմե Սարգսյանը, որը 2006 թվականին ծննդաբերել է հանրապետական ծննդատանը, բայց այդպես էլ չի տեսել իր երեխային, միայն ձայնն է լսել։ Մենք շարունակում ենք հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից, որոնք պատմում են հանրապետական ծննդատանը իրենց երեխաների մահվան ու անհետացման դեպքերի… Read More »

Ինքս ինձ պես. Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին է ներկայացրել նոր հոլովակը

Հարութ Փամբուկչյանը երաժշտասերների դատին է հանձնել Համո Սահյանի «Ինքս ինձ պես» ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակը: «Արմենպրես»—ի հաղորդմամբ` հոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը, մոնտաժն իրականացրել է Սուրեն Սարգսյանը: Երգի երաժշտության հեղինակն Ավո  Հարությունյանն է: Հարութ Փամբուկչյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Ձախ Հարութ անունով, ծնվել է 1950 թվականին Երևանում։ Հայրը` Եսայի… Read More »

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. -ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր… Read More »

Այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել․ Մարինա Թաշչյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրության մասին

Սա պայմանավորված էր, այստեղ անելիք չկար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը (Հենրիխ Մխիթարյանի մայրն է)՝ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը խայտառակություն որակելով։ «Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել։ Ամեն ինչ պլանավորած էր, նրանք հանդիպել էին բոլոր ակումբերի հետ և… Read More »

Մասիսում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ… Read More »

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ազգափրկիչ, քաղաքական, հեղափոխական 11 որոշումները.Խաչիկ Ասրյան

Հայրենատե՛ր Հայեր Ձեզ եմ ներկայացնում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ հեղափոխական 11 որոշումները. Որոշում 3-րդ՝ Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով ազատել բոլոր տեսակի հարկերից (Միաժամանակ պարտավորեցնել մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցին՝ իր յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ): Հայաստանի ազգային և շուկայական ազատ տնտեսության ստեղծման ու զարգացման գործում անգնահատելի դերակատարություն… Read More »

Նելսոն Մանդելայի հայրենիքն առաջ և հիմա՝ նրա մահից 6 տարի անց. 13 փաստ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյաը բազմիցս է նշել, որ իր համար խորհրդանիշ է հանդիսանում Նելսոն Մանդելան: Սակայն թե ո՞վ է Նելսոն Մանդելան իրականում և ինչեր է արել իր հայրենիքի համար՝ Հայաստանում շատ շատերը չգիտեն: Մարդիկ չգիտեն անգամ, որ Մանդելայի հայրենիքիը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է, որտեղ էլ նա պայքարում էր մարդու իրավունքների համար, որ եղել է առաջին սևամորթ… Read More »