Daily Archives: 20.12.2019

Իմ հրամանատարին ես գիտեի և գիտեմ ուժեղ կամային հատկություններով մարդու ,որը ըստ իս արտասվել չպիտի իմանար

Ես ուզում եմ խնդրել իմ բոլոր ընկերներին,որպիսզի կարդան մինչև վերջ և անխնա տարածեն։Տարածեն նրա համար,որ մեր պետական պաշտոնյաներից շատ-շատերը կարդան և ամաչեն,իսկ միգուցե ուղղեն իրեն ց կողմից թույլ տված սխալները։ Նկարում պատկերվաժ անձը,իմ հրամանատար,ոստիկանւթյան գնդապետ` ԳՒՐԳԵՆ ՀԱՄԼեՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է։ Իմ հրամանատարին ես գիտեի և գիտեմ ուժեղ կամային հատկություններով մարդու ,որը ըստ իս արտասվել չպիտի իմանար։ Սակայն… Կարդալ ավելին »

Որքան էլ հասարակությունը դեմ լինի, Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի. այս փուլում առաջին գիծ է բերվել Դանիել Իոաննիսյանին․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը բավականին թեժ ու բուռն է լինելու։ Դա պայմանավորված է լինելու առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացով, որն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և ամենատարբեր մեկնաբանությունների ու քննադատության առիթ է հանդիսացել։ Տեղեկությունների համաձայն, հենց այս համաձայնագրի վավերացման պատճառով է Նիկոլ Փաշինյանն այս փուլում առաջին գիծ… Կարդալ ավելին »

«Փա­շի­ն­յա­նը կտր­վել է ի­րա­կա­նու­թ­յու­նից ու ապ­րում է բո­լո­րո­վին այլ մո­լո­րա­կում».«Իրատես»

  «Իրատես»-ի  զրու­ցա­կիցն է հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ Մարինա Խաչատրյանը  -Իշ­խա­նու­թյունն այ­սօր որ­քա­նո՞վ է իր քայ­լե­րով ար­դա­րաց­րել հա­սա­րա­կա­կան սպա­սե­լիք­նե­րը։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում գոր­ծըն­թաց­նե­րը, որ­քա­նո՞վ է իշ­խա­նու­թյու­նը կա­րո­ղա­նում հա­մար­ժեք ար­ձա­գան­քել բո­լոր խն­դիր­նե­րին։ – Իսկ այ­սօր մենք ու­նե՞նք իշ­խա­նու­թյուն։ Այն խմ­բա­կը, ո­րը ե­կել է իշ­խա­նու­թյան, չի ի­րա­կա­նաց­նում իշ­խա­նու­թյուն­նե­րին վե­րագր­վող պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ Սրանք պա­տա­հա­կան մար­դիկ են, որ ե­կել են հարս­տա­հա­րե­լու մեր… Կարդալ ավելին »

Թավշյա «Սնոուդեն» էլ ստացանք փաստորեն

Թավշյա«Սնոուդեն» էլ ստացանք փաստորեն Այսօրվա «սենսացիոն» տեսանյութը տեսնես ում՞ մտքի էժան փայլատակումն էր,նման անպատասխանատու և հնարովի պատմություններ ով՞չի կարող պատմել:Լավ նման ցնդածներին,ակնհայտ ցնդածներին ով՞ա լսում: Ինչում ասեց մեղադրեց Սերժ Սարգսյանին,ուղակի զավեշտ է,որ նախկին հատուկ ծառայության աշխատակիցը նման պատվերներ է կատարում:Շատ խեղճացած էր է ախր խոսում,դասերը կարողա՞լավ չեր սովորել:Ասա էդքանը հնարում էիր Քենեդու սպանությունն էլ միանգամից… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի անազատության մեջ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությանբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի՝ գրավ չկիրառելու որոշման դեմ։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի անազատության մեջ՝ կալանավայրում։ Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Տիգրան Սարգսյանը պարգեւատրվել է «Բարեկամության շքանշանով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ պարգեւատրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի «Բարեկամության մեդալ» պետական պարգեւով։ Նախագահ Պուտինը նշել է, որ Տիգրան Սարգսյանը ծանրակշիռ ներդրում ունի Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում։ «Նրա ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին չորս տարիներին աշխատել է հարթ կերպով, առանց… Կարդալ ավելին »

Քոչարյանի պաշտպանությանը միացել են եւս 7-ը

Ի պաշտպանություն ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ. Շուշան Պետրոսյան (երգչուհի) Լուսինե Պողոսյան (երգչուհի) Անահիտ Մութաֆյան (դերասանուհի) Քնարիկ Շուշանյան (մնջախաղի դերասանուհի) Մերի Հակոբյան (դերասանուհի) Վալերի Սահարյան (պրոդյուսեր) Վարդուհի Դավթյան (երգչուհի)

Վաղը կմիացվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին ժամը 20:00-ին կվառվեն Հանրապետության Հրապարակի տոնածառաի լույսերը և կազդարարվի նոր տարվա միջոցառումների մեկնարկը։ Այս տարի առաջին անգամ տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների ու ծառայությունների պետեր։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը հանձնարարեց դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ… Կարդալ ավելին »