Daily Archives: 11.12.2019

Հրապարակում ամանորյա տոնակատարություններ կազմակերպելն ու դրա վրա հսկայական գումարներ ծախսելը տալու են շատ կարճ, բառացիորեն՝ օրերի էֆեկտներ

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է «Հրապարակում ամանորյա տոնակատարություններ կազմակերպելն ու դրա վրա հսկայական գումարներ ծախսելը տալու են շատ կարճ, բառացիորեն՝ օրերի էֆեկտներ: Մեկ-երկու անգամ ավել պարելն ու երաժշտություն լսելը չի կարող մեղմել մարդկանց մոտ հասունացող դժգոհությունը, որովհետև չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ գլխավոր… Կարդալ ավելին »

Տեր և տիկին գեղամեջի պարոն և լեդի,դուրս եկեք մարդկանց տներից,անձնական կյանքից,առօրյաից,գրպաններից և առհասարակ`Հայաստանից

Ուղեղս անջատեցի,որ մի կերպ լսեմ ժող ջանի վարչապետի հերթական արդարացնող բլթիկը,որի համար ծախսվել է 700 000$ `գումար,հանուն ոչնչի,գումար,սեփական և թիմակիցների գրպանի աղքատությունը կրկին անգամ հաղթահարելու`փող լվանալու և ժողովրդին կրկին էշի տեղ դնելու: Մեր «խելոքը» իրենից ավելի «խելոք» տիկնոջ հետ,ժողովրդին առաջարկում եմ հրաժարվել մեր ավանդական ավանդույթերից:,«Սիրելի» ամուսնու լայվին կից,մեր ինքնահռչակ տիկինը գրել է. «Սիրելի կանա՛յք, եկեք… Կարդալ ավելին »

700 000$ գումար  է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Արմեն Ամիրջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Էս երկրում սաղ հարցերը լուծվել են արդեն, Արցախի անկախությունը ճանաչվել  է միջազգային բոլոր ատյաններում և գեր տերությունների կողմից, պետությունը դինամիկ զարգանում է, վարչապետն էլ արդեն live-ով բրդուճ վաճառողների համար դրսից զբոսաշրջիկ գնորդներ  է հրավիրում ?, 700 000$ գումար  է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ… Կարդալ ավելին »

«Վերջապես Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան».Աննա Մկրտչյան

Վերջապես Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Հանդիպել է իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանի հետ։ Ու որպես երկրի առաջընթածն արգելակող երկու հիմնական գործոններ խոսել են իրենց անձնական ձեռքբերումներից։ Մասնավորապես՝ Արմեն Սարգսյանը խոսել է իր բիզնես շրջագայությունների ընթացքում նախագահական արարողակարգի գոյության առավելությունների մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վերանորոգված առանձնատան ու նոր մեքենաների։ Կարծում եմ՝ ՍԴ դատավորներին բարձր… Կարդալ ավելին »

Գլխացավ, գլխապտույտ, աղմուկ ականջներում. ե՞րբ պետք է դիմել դուպլեքս հետազոտության

Դուպլեքս հետազոտության բժիշկ, անոթաբան Ադրինա Թորգոմյանը նշում է անոթների դուպլեքս հետազոտությունը իրենից ներկայացնում է անոթների ոչ ինվազիվ հետազոտման մեթոդ, որը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանարության ցուցանիշները, անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանը, պատի վիճակը, թրոմբի առկայությունը և այլն: Անոթների դուպլեքս հետազոտությունը կատարվում է գունավոր ուլտրաձայնային սկաներների միջոցով: Արյունատար համակարգում տարբերում են զարկերակներ, մազանոթներ, երակներ: Արյունը զարկերակներով… Կարդալ ավելին »

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նախագիծը Սահմանադրական օրենք էր և անհրաժեշտ էր պատգամավորների թվի ընդհանուր ձայների 3/5-ը: Դահլիճում ներկա պատգամավորներից 75-ը կողմ քվեարկեց։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին: Գործուղման մեջ գտնվող 7 պատգամավորներ թողել էին իրենց կողմ ձայները: Վարման կարգի վերաբերյալ… Կարդալ ավելին »

Հիշարժան օրերի հանդեպ հայերի վերաբերմունքի մասին.Արտյոմ Խաչատրյան

Հիշարժան օրերի հանդեպ հայերի վերաբերմունքի մասին Հայերը չեն սիրում իրենց խայտառակ ամսաթվերը, մոռացության են մատնում, բայց որքան էլ չխոսես անցյալիդ մասին, որքան էլ լռեցնես, այն չի դադարում լինել պատմական իրականություն: Երեկ լրացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի 28-րդ տարեդարձը (տարելիցը): Ուրեմն, Տեր-Պետրոսյան Լևոնն իր «Ղարաբաղ» կոմիտեի հետ 1988-ի ձմռանից կատվածահար արեց Հայկական ԽՍՀ-ն: Պահանջում էր հենց… Կարդալ ավելին »

ՀԴՄ կտրոնը և սամվելալեքսանյանների վարչապետ փաստաբանը.Անդրանիկ Թևանյան

Մի անեկդոտ կա։ Միայն վերջաբանը կհիշեցնեմ. չգիտեմ՝ կողքը ով էր նստած, բայց շոֆերը մինիստր էր։ Հիմա կասեմ, թե ինչու հիշեցի այս անեկդոտը։ Նիկոլ Փաշինյանը, ով իր ամբողջ ընդդիմադիր կյանքը կառուցել էր հակաօլիգարխիկ պայքարի, աղքատությունը սրբացնելու, փոքր բիզնեսի բարեկամը լինելու, «Բանգլադեշի» ժողովրդին «Լֆիկական Օսվենցիմից» ազատելու և նմանատիպ այլ սրտաճմլիկ բաների վրա, երեկ հեղափոխական պաթոսով խոսում էր… Կարդալ ավելին »

Ինչու են այդքան սարսափած Սերժ Սարգսյանից

Իսկ այժմ մեկ այլ ինստիտուցիոնալ եւ քաղաքական ռեալ դեմքերով հարուստ կուսակցության  մասին` ՀՀԿ-ի,  որը Նիկոլի եւ  նիկոլականների աչքի գրողն է: Մենք արդեն առիթ ունեցել ենք հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեաքաղաքական  հետապնդումը  սանձազերծվել էր նրա զագրեբյան ելութից հետո, իսկ ընտրված խափանման  միջոցը`  չբացակայելու  ստորագրությունը, նպատակադրված է կանխելու նոր «Զագրեբները», գրում է Իրավունքը: Սակայն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ եթե Քոչարյանի գործը ջուր է, ապա   Սարգսյանինը`  օդ,  հատուկ շեշտեց. «Իշխանությունները քանի՞ գլխանի են, որ Սերժ Սարգսյանին խանգարեն որեւէ  տեղ  մեկնելու»: Եվ, ի դեպ, երրորդ նախագահի փաստաբանները դատախազությունում բողոքարկել են նրա  խափանման միջոցը:  Իսկ Ռեֆորմիստների կուսակցության  ղեկավար Վահան Բաբայանը շեշտում է մեկ այլ գործոն. «Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման,  ինչպես  նաեւ  փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չէր մեղավոր, որ իրենք դեռ չէին  ապրում իրենց երազած երկրում: Սերժ Սարգսյանի վարկանիշը  կտրուկ  աճում է, իսկ դա  անհանգստացնում է  թավշյա պոպուլիստներին եւ  «քննադատությունների կազմակերպում» օպերացիան  չի տալիս իրենց  ուզած  արդյունքները: Հասարակությանը ապակողմնորոշած նախկին լրագրողը այսօր այլեւս չունի իր ստերի հայտնի  «զինանոցում»  որեւէ լուրջ բան, ինչը կշեղեր հասարակությանը իր իսկ տված խոստումների  կատարման գործընթացից  եւ  իրավիճակի իրական պատկերը տեսնելու մարդկանց բնական  ձգտումից»: Եվ այսպես` իրապաշտությունն ընդդեմ պոպուլիզմի: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ  ինստիտուցիոնալ կուսակցությունն այդ հենքով են առաջնորդվում: Իսկ թրաշամանուկների ստերից բոլորը կուշտ են:  Եվ հեռու չէ այն պահը, որ հանրությունը մերժելու է Նիկոլին ու նիկոլական փաշիզմը:

ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել և ոտքով հարվածել են մի կնոջ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի 30-ամյա մի բնակչուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել են իրեն, և նրանցից մեկը ոտքով հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ճշտվել է,… Կարդալ ավելին »