Daily Archives: 03.12.2019

Շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի «սրտի թեկնածուն» չեմ․ Վիտալի Բալասանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցել պատրաստվող գործիչներ` ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը… Կարդալ ավելին »

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա տղան տան աստիճանահարթակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել

shamshyan.com-ի փոխանցմամբ  այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարմիր Բլուր թաղամասի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի… Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արեւմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձեւով` առանց հրաժեշտի: Ավելի ծանր են հարաբերությունները անգլիական «գետնին» վրա. ոչ Հայաստանը Միացյալ թագավորությունում (ՄԹ) դեսպան ունի, ոչ… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հերթական հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Վերջին 20 օրերի ընթացքում սա հայերից բաղկացած երկրորդ խումբ, որ մեկնում է Ադրբեջան: Այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաև կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և… Կարդալ ավելին »

Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը առաջին հերթին պետք է Թուրքիային ու Ադրբեջանին

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը առաջին հերթին պետք է Թուրքիային ու Ադրբեջանին նաև Արևմուտքին, և բոլոր նրանք, ովքեր փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, գիտակցված կամ ոչ սպասարկում են մեր ժամանակավոր երկու հարևանների շահերը՝ ուղղակի հարվածելով մեր պետությունների անվտանգությանը….»