Քյալայակեր վարչապետը հորդորում է Ամանորը դիմավորել բրդուճով ու համերգով

Երևանի ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեն այս տարի կազմում է 325.797.100 դրամ՝ մոտ 680.000դոլար։ Այս գումարը գրեթե կրկնակի անգամ մեծ է նախորդ տարիներին ծախսվող գումարից, ինչն այնքան բազմաթիվ քննարկումների առիթ տվեց, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ուղիղ եթեր մտավ և իր ֆեյսբուքյան էջով փորձեց պարզաբանել կատարվող այդ ծախսերը:

Վարչապետը մասնավորապես նշեց, որ ամանորյա այս ծախսերի կարևոր նպատակներից մեկն այն է, որ Հայաստանի ունևոր բնակիչներն ամանորյա տոները նշելու նպատակով չգնան Հայաստանից դուրս և իրենց գումարներն արտերկրում ծախսելով՝ դուրս չտանեն հայկական կապիտալը, այլ մնան Հայաստանում և իրենց գումարները ծախսեն այստեղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նպատակներից մյուսն էլ՝ օտարերկրացի զբոսաշրջիկներ ներգրավելն է և այն, որ ամանորյա տոները նշելու համար բավականաչափ գումարներ չունեցող քաղաքացիները ևս կարողան լավ ժամանակ անցկացնել և զվարճանալ. «Դեկտեմբերի 21-ից, Երևանում ամենօրյա համերգներ են լինելու, փոխվելու է գեղագիտական միջավայրը: Երևանի կենտրոնում միջոցաոռւմները կշարունակվեն մինչև հունվարի 6-ը»: «Ստեղծվելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, հոթ-դոգներ», հայտարարեց վարչապես Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երևանի 2750-ամյակին նվիրված այգում նախատեսված ամանորյա տոնավաճառի մասին, ընդգծելով, որ այդ տաղավարների շնորհիվ, կկարողանան մի փոքր ուտելու բան գնելով՝ իրենց լավ զգալ և զվարճանալ անգամ չունևոր խավի երևանցիները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվելով իր ամուսնու այս ուղերձի տեսանյութով, գրել է. «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից եւ տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»: Փաստորեն, Հայաստանի վարչապետն ու նրա կինը մոռանում են, որ այդ «բլինչիկ»-ը, տոլման, մսով «ստալիչնի» աղցանը շատ ու շատ ընտանիքներում ողջ տարվա ընթացքում, առանց այդ էլ պատրաստում են ընդամենը 2-3 անգամ, իսկ խոզի բուդը՝ ընդհանրապես չեն էլ պատրաստում, կամ պատրաստում են հենց այդ 1 անգամը՝ ամանորյա տոների առիթով, այդ օրերն էլ չեն նշում շարունակ փողոցներում մնալով, այլ նշում են հյուրեր ընդունելով և հյուր այցելելով և դա է նրանց մտահոգում:

Համատարած աղքատության ֆոնին այսօր կառավարությունը գունավոր լույսերի ու տոնածառների վրա ծախսում է նախկինի համեմատ կրկնակի անգամ ավելի խոշոր գումար, միլիոններ, որոնք ընդամենը մի քանի օրվա անվերահսկելի և անհասկանալի օգուտ են տալու և անհետ կորչելու, քանի որ բոլորս ենք հասկանում, որ այդ նոր լույսերի, կամրջակի, տոնածառների, բրդուճների և հոթդոգների տաղավարի համար օտարերկրացի զբոսաշրջիկների մեծ ներհոսք չի լինելու, ոչ էլ ամանորյա տոներին Իսպանիա, Դուբայ, կամ Եգիպտոս մեկնող ունևոր հայերի խավն է այդ ամենի համար մնալու Երևանում, այնինչ հասարակ ժողովուրդն այսօր էլ առաջվա պես դժվարությամբ է հայթհայթում իրեն անհրաժեշտ տոնական սեղանի գումարը: Ի դեպ, նիկոլ Փաշինյանի նշած Երևանի 2750-ամյակին նվիրված այգին, այն նույն այգին է, որն այս տարի բացվեց Վարդանյանների ընտանիքի բարեգործությամբ, այն նույն Վարդանյանների, որոնց գործունեությունը պիտակավորում, թքում և մրում էին հենց նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա ընկերները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվեց, որ տվյալ այգում նախատեսվող ամանորյա շուկան իր բրդուճների և հոթ-դոգների տաղավարներով, ոչ այլ ինչ է, քան արդեն 7 տարի առանց այս էլ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գործող Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Այսինքն «Թավշյա քաղաքապետարանը» տվյալ պարագայում զբաղվել է ոչ թե նոր բան հորինելով, այլ կամայական վերցնելով ու տեղափոխեով արդեն ավանդական դարձած Հյուսիսային պողոտայում գործող ամանորյա տոնավաճառը:

Տոնավաճառը 7 տարիների ընթացքում կայացել էր, դարձել էր սիրված և սպասված միջոցառում բոլորի համար և նրա տեղափոխությունը, այսօր ոչ թե ոգևորում է, այլ հարուցում է տաղավար վարձակալող ձեռնարկատերերի ու երևանցիների դժգոհությունը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով