Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին ու նամակ փոխանցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:

Բացի ծաղիկներ խոնարհելուց, ՀՀ վարչապետը հնարավորության սահմաններում նաև լուսնակարվում է երեխաների հետ, զրուցում քաղաքացիների հետ ու լսում նրանց խնդիրները:

Սակայն քաղաքացիներին ոչ միշտ է հաջողվում մոտենալ վարչապետին: Քիչ առաջ մի կնոջ թույլ չտվեցին մոտենալ կառավարության ղեկավարին ու նամակ փոխանցել: Նա նստեց ավտոմեքենան ու հեռացավ:
Քաղաքացին նշեց, որ ուղղակի նամակ էր ուզում փոխանցել, քանի որ նախորդ բոլոր նամակները գնացել են մարզպետարան, իսկ ինքն ուզում է հենց Փաշինյանին հասցեագրել իր նամակը:

Հայաստանի հյուսիս վարչապետի այցը շարունակվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով