Քաղաքապետարանին 14 աղբատար մեքենա նվիրած ՍՊԸ-ի տնօրենը 2015-ին 123 հազար դրամ արժողությամբ հեռախոսի ապառիկը չի վճարել և հայտնվել է դատարանում. Tert.am

Tert.am-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանին 14 աղբատար մեքենա նվիրած ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մանիջոյանը 2015 թվականին 123 հազար դրամ արժողությամբ հեռախոսի ապառիկը չի վճարել և հայտնվել է դատարանում:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանին 10 հատ MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 հատ KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 աղբատար և 2 հատ KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած՝ 2019 թվականին գրանցված «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հիմնադիրները Սամվել Մանիջոյանն ու Նարեկ Ասատրյանն են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատական-տեղեկատվական համակարգից Tert.am-ը տեղեկացել է, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հիմնադիրներից Սամվել Մանիջոյանը 2015 թվականին «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից ապառիկով գնել է Nokia 603 հեռախոս և գումարը չի վճարել։

«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Մանիջոյանի:

Դատարանի կողմից որոշում է կայացվել բռնագանձել 123.872 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նաև 2.478 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ընդամենը` 126.350 ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ տեղեկագրից էլ Tert.am-ը տեղեկացավ, որ Ընկերությունը, չնայած նրան, որ դեռ չունի մեկ տարվա կյանք, բայց 2019-ի առաջին եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկում 104-րդ տեղում է և վճարել է 364 մլն 875 հազար դրամ հարկ:

Tert.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ այժմ այս ընկերությունը քաղաքապետից թույլտվություն է ստացել Երևանում կառուցել 6 հատ 18 հարկանի շենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով