Փաստորեն, 700 հազ. դոլար ծախսվելու է, որպեսզի Նոր տարվա գիշերը բրդուճ, հոթ դոգ և գինի … վաճառեն հպարտ քաղաքացիներին

Օստապ Բենդերն ու ընկեր Փանջունին վտարանդու կարգավիճակով լուռ ծխում են

Փաստորեն, 700 հազ. դոլար ծախսվելու է, որպեսզի Նոր տարվա գիշերը բրդուճ, հոթ դոգ և գինի … վաճառեն հպարտ քաղաքացիներին։ Վաճառեն, ոչ թե բաժանեն։ Համ էլ՝ մարդաքանակ ապահովեն Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի, ավելի ճիշտ՝ գիշերային հանրահավաքի համար։

Մեկ էլ՝ «Ջինգլ բելսի» ու «Հեփի բըրդեյի» թեմաներով համաշխարհային երգ գրեն (հուսով եմ, որ երգի բառերում չենք հանդիպի «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» ձևակերպումը, թեև ամեն ինչ դեպի դա է գնում)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման բյուջետային մսխում նախկինները կերազեին անել։ Այն էլ՝ հպարտ քաղաքացիների հիացական բացականչությունների ներքո։

Հետո էլ ասում եք, թե հեղափոխություն չի եղել։ Եղե՛լ է։ Բոլոր հեղափոխություններն էլ հենց այսպիսին են լինում. ցինիզմ, թալան, փարիսեցիություն։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով