Փաստորեն այս իշխանությունները միայն կողմնակիցների, իրենց թիմի, նրանց հարազատների, քավոր-սանիկների, ընկերների իշխանությունն

Փաստորեն այս իշխանությունները միայն կողմնակիցների, իրենց թիմի, նրանց հարազատների, քավոր-սանիկների, ընկերների իշխանությունն է:

Այլապես ինչո՞վ բացատրել, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ վերջերս պարգևավճարներ են ստացել բոլոր փոխքաղաքապետերը և 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդորում ՝ յուրայինները:
Սա արդեն դառնում է օրինաչափություն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն կերպ, ԱԺ-ի պատգամավորները շուրջ 2 մլն. դոլար պարգև էին ստացել՝ ընդ որում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները 14 անգամ, իսկ մյուս՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության պատգամավորները՝ 4 անգամ:
Մինչդեռ, իմ կարծիքով, այդ խմբակցություններն ավելի ակտիվ և ավելի պարտաճանաչ են կատարել իրենց պատգամավորական պարտականությունները:
Բա ասում եք բոլորի իշխանությունն եք…Փաստորեն թայֆաբազ ե՞ք..

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով