«Փա­շի­ն­յա­նը կտր­վել է ի­րա­կա­նու­թ­յու­նից ու ապ­րում է բո­լո­րո­վին այլ մո­լո­րա­կում».«Իրատես»

 

«Իրատես»-ի  զրու­ցա­կիցն է հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ Մարինա Խաչատրյանը 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
-Իշ­խա­նու­թյունն այ­սօր որ­քա­նո՞վ է իր քայ­լե­րով ար­դա­րաց­րել հա­սա­րա­կա­կան սպա­սե­լիք­նե­րը։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում գոր­ծըն­թաց­նե­րը, որ­քա­նո՞վ է իշ­խա­նու­թյու­նը կա­րո­ղա­նում հա­մար­ժեք ար­ձա­գան­քել բո­լոր խն­դիր­նե­րին։
– Իսկ այ­սօր մենք ու­նե՞նք իշ­խա­նու­թյուն։ Այն խմ­բա­կը, ո­րը ե­կել է իշ­խա­նու­թյան, չի ի­րա­կա­նաց­նում իշ­խա­նու­թյուն­նե­րին վե­րագր­վող պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ Սրանք պա­տա­հա­կան մար­դիկ են, որ ե­կել են հարս­տա­հա­րե­լու մեր եր­կի­րը։ Ես նրանց չեմ ճա­նա­չում որ­պես մեր երկ­րի ա­ռաջ­նորդ­նե­րի կամ ղե­կա­վար­նե­րի ու չեմ պատ­րաստ­վում շարժ­վե­լու վեր­ջին­նե­րիս գծած սցե­նա­րով։ Մարդ­կանց խմ­բա­կը, ո­րը մե­կու­կես տա­րի ա­ռաջ բռ­նա­զավ­թեց մեր երկ­րի ղե­կա­վար պաշ­տոն­նե­րը, չի տի­րա­պե­տում ո՛չ ներ­քա­ղա­քա­կան, ո՛չ ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րին, չու­նի պե­տա­կա­նա­մետ մտա­ծե­լա­կերպ և մար­դա­կենտ­րոն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան։ Սա մի խմ­բակ է, ո­րը ե­կել է իշ­խա­նու­թյան օ­տա­րերկ­րյա ու­ժե­րի մի­ջո­ցով և նրանց իսկ գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի ձեռ­քով ղե­կա­վարում է Հա­յաս­տա­նը։ Ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է նրանց կի­սագ­րա­գետ, հա­յա­տյաց ու ազ­գա­կոր­ծան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, և ես պայ­քա­րե­լու եմ այս հա­մա­կար­գը տա­պա­լե­լու և ա­ռողջ հա­մա­կարգ կա­ռու­ցե­լու հա­մար։
-Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­ռա­վա­րու­թյան նի­տում հայ­տա­րա­րեց, որ ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գը դի­մադ­րում է հե­ղա­փո­խու­թյա­նը, և ինքն այդ դի­մադ­րու­թյու­նը ջար­դե­լու է։ Նաև նշել է, որ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը տե­ղի է ու­նե­նում ի հե­ճուկս պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի։ Կա­ռա­վա­րու­թյան հա­մար այս 1,5 տա­րին բա­վա­րար չէ՞ր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը «մաք­րե­լու» հա­մար։
-Փա­շի­նյա­նը պետք է գի­տակ­ցի՝ դա ոչ թե դի­մադ­րու­թյուն է, այլ պար­զա­պես մար­դիկ հաս­կա­ցել են նրա ով լի­նե­լը, իշ­խա­նու­թյան գա­լու բուն նպա­տա­կը, հետևում կանգ­նած ու­ժե­րի ծա­գումն ու հի­մա հրա­ժար­վում են աշ­խա­տել նրա հետ։ Մար­դիկ գի­տակ­ցում են, որ մի քա­նի կո­պե­կի ու իշ­խա­նա­մերձ բար­ձե­րի վրա նս­տո­տե­լու հա­մար հայ­րե­նիքն օ­տա­րին վա­ճա­ռել չի կա­րե­լի: Չի կա­րե­լի ծաղ­րել և ու­րա­նալ հայ զին­վո­րի ա­րյու­նը, չի կա­րե­լի թույլ տալ հայ ե­րե­խա­յի վրա կլի­նի­կա­կան փոր­ձար­կում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու դա­վա­ճան աշ­խա­տե­լաո­ճը։ Փա­շի­նյա­նը թող ձեռ­քե­րը մեջ­քի հետևում թաքց­նի, որ իր ու իր մեր­ձա­վոր թա­լան­չի­նե­րի թա­թիկ­նե­րը ժո­ղո­վուր­դը չկտ­րի, քա­նի որ հենց նա է այ­սօր թա­թախ­ված կո­ռուպ­ցիա­յի մեջ, ին­չի հա­մար մոտ ա­պա­գա­յում պա­տաս­խան է տա­լու։ Կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, ա­ռա­ջին հեր­թին, պետք է մաք­րել ստա­խոս­նե­րից ու օ­տա­րա­ծին գոր­ծա­կալ­նե­րից, իսկ Փա­շի­նյա­նը նրանց հետ ոչ միայն սերտ հա­մա­գոր­ծակ­ցում է, այլև չեմ բա­ցա­ռում, որ նրան­ցից մեկն է։ Թր­քա­սեր գոր­ծա­կալ­նե­րին է հանձ­նել մեր եր­կի­րը` օգ­տա­գոր­ծե­լով ժո­ղովր­դի ա­նունն ու խա­ղա­լով ազ­գի ճա­կա­տագ­րի հետ։
-Ի՞նչ մե­խա­նիզմ­նե­րով է հնա­րա­վոր լու­ծել այդ խն­դի­րը։ Աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցու՞մն է լու­ծու­մը, շա­տե­րին աշ­խա­տան­քից ա­զա­տե՞լն է լու­ծու­մը։ Ո՞րն է ա­մե­նաար­դյու­նա­վետ տար­բե­րա­կը։
-Փա­շի­նյա­նը պետք է սկ­սի ի­րե­նից, իր ոչ պաշ­տո­նա­կան տիկ­նո­ջից և իր բո­լոր բա­րե­կամ­նե­րից։ Նա կտր­վել է ի­րա­կա­նու­թյու­նից ու ապ­րում է բո­լո­րո­վին այլ մո­լո­րա­կում։ Մեր եր­կի­րը գտն­վում է կի­սա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում։ Եր­կու օր ա­ռաջ էլ մեկ­ժա­մյա կրա­կոց­ներ են ե­ղել Տա­վու­շի վրա։ Ի՞նչ ար­ձա­գանք են տվել մեր երկ­րի «անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վոր­նե­րը»` նա­խա­գա­հի ու վար­չա­պե­տի ա­թոռ­նե­րին բազ­մած տրանս­գեն­դե­րա­սեր եր­կու փող­կա­պա­վոր­նե­րը։ Միակ լու­ծու­մը, որ տես­նում եմ, այդ եր­կու­սի ան­հա­պաղ հրա­ժա­րա­կանն է, ար­տա­հերթ ԱԺ և Երևա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը։ Մենք չպետք է սպա­սենք, որ թուր­քը լայ­նա­մասշ­տաբ գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սի, գա հաս­նի մեր բնա­կա­վայ­րեր: Մենք երկ­րորդ ե­ղեռն չպետք է թույլ տանք, ին­չին տա­նում է փա­շի­նյա­նա­կան ջայ­լա­մի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ա­մե­նա­ցա­վա­լին այն է, որ և՛ Փա­շի­նյա­նը, և՛ ի­րեն շր­ջա­պա­տող դա­սա­լիք­նե­րը գի­տակ­ցում են իմ խոս­քե­րի ճշ­մար­տա­ցիու­թյու­նը, բայց փա­ռա­մո­լու­թյան պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նը դե­պի կոր­ծա­նում են տա­նում:
-Խոր­հր­դա­րա­նում ա­տե­լու­թյան խոս­քի դեմ պայ­քա­րին ուղղ­ված ՀՀ օ­րեն­սդ­րու­թյան բա­րե­փոխ­ման շուրջ քն­նար­կում­նե­րի նպա­տա­կով ձևա­վոր­վել է աշ­խա­տան­քա­յին խումբ: Ձեր կար­ծի­քով՝ ով­քե՞ր են այ­սօր ա­տե­լու­թյան խոս­քի տա­րա­ծող­նե­րը: Հա­մա­ցան­ցում կամ այլ վայ­րե­րում տա­րած­վող ա­տե­լու­թյան խոս­քում ուղ­ղոր­դում կա՞։
-Ա­տե­լու­թյան խոսք տա­րա­ծող ա­ռա­ջին մար­դը Նի­կոլ Փա­շի­նյանն է։ Ի դեպ, երբ նա ի­րա­վա­պահ­նե­րին հրա­հան­գեց սևազ­գեստ մարդ­կանց փռել աս­ֆալ­տին և տալ պա­տե­րով, ես դի­մե­ցի ոս­տի­կա­նու­թյուն` նաև իմ ան­ձի հան­դեպ սպառ­նա­լիք հն­չեց­նե­լու հիմ­քով: Ոս­տի­կա­նու­թյունն ըն­դու­նեց դի­մումս, սա­կայն ըն­թացք չտ­վեց։ Նմա­նա­տիպ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին սո­վո­րա­բար եր­կու դեպ­քում ըն­թացք չի տր­վում՝ երբ հայ­տա­րա­րու­թյուն ա­նո­ղը ան­չա­փա­հաս է կամ ան­մեղ­սու­նակ, հո­գե­կան հի­վան­դու­թյուն ու­նե­ցող մարդ։ Քա­նի որ Փա­շի­նյանն ար­դեն հա­տել է չա­փա­հա­սու­թյան սահ­մա­նը, ա­պա ինձ մնում է են­թադ­րել, որ ոս­տի­կան­նե­րը հակ­ված են մտա­ծե­լու երկ­րորդ տար­բե­րա­կի մա­սին։ Այս ա­ռու­մով ես դի­մել եմ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­թո­ռին նս­տեց­ված ան­ձին և հան­րու­թյա­նը` Ն. Փա­շի­նյա­նին Գեր­մա­նիա­յի է­լի­տար կլի­նի­կա ու­ղեգ­րե­լու և հա­մա­լիր հե­տա­զո­տու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ ԱԺ-ում ա­տե­լու­թյան խոս­քի դեմ օ­րի­նագ­ծեր ներ­կա­յաց­նող մար­դիկ պետք է վեր­հի­շեն իշ­խա­նա­զավթ­ման օ­րե­րին ի­րենց կող­մից պատ­րաստ­ված դա­գաղ­նե­րը և սև ժա­պա­վեն­նե­րը, ի­րենց «հե­ղա­փո­խա­կան» տե­սա­կետ­նե­րը չկի­սող մարդ­կանց ուղղ­ված սե­փա­կան ա­տե­լա­խառն ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, հե­տո նոր ման­րա­դի­տա­կով փնտ­րեն դի­մա­ցի­նի «աչ­քի փու­շը»։ Կամ այդ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ Փա­շի­նյա­նի հեր­թա­կան հրա­հան­գին՝ բա­ցա­հայ­տել բո­լոր «ֆեյ­քե­րին», ԱԱԾ-ն ար­ձա­գան­քեց միայն Փա­շի­նյա­նի կնո­ջը վի­րա­վո­րած ֆեյ­քին գտ­նե­լով։ Իսկ ին­չու՞ ԱԱԾ-ն օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան «ա­կու­րատ­նի» չի ներ­խու­ժում փա­շի­նյա­նա­կան «Մաեստ­րո» ֆեյ­քի կող­մից ղե­կա­վար­վող ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա ՊՈԱԿ։ Ի դեպ, վե­րոն­շյալ «ֆեյ­քը» հան­րու­թյան լայն շր­ջա­նակ­նե­րին հայտ­նի է նաև «Փո­շի» մա­կա­նու­նով, ու հե­տաքր­քիր է, թե երբ է ԱԱԾ-ն «Փո­շուն» «աս­ֆալ­տին փռե­լու» կամ «կտ­րե­լու նրա թա­թիկ­նե­րը»։
-Ե­թե օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում լի­նի, մենք այլ պատ­կե՞ր կու­նե­նանք, մար­դիկ ա­վե­լի զգու՞յշ կլի­նեն, ո­րոնք այ­սօր փոր­ձում են ա­տե­լու­թյան խոսք տա­րա­ծել ի­րենց գրա­ռում­նե­րով, և այդ գրա­ռում­նե­րը ևս վե­րահ­սկ­վե­լու՞ են։
-Հա­յաս­տա­նում եր­կա­կի ստան­դարտ­ներ են գոր­ծում։ Ե­թե ըն­դուն­վի նմա­նօ­րի­նակ օ­րենք, ա­պա այն ազ­դե­լու է միայն իշ­խա­նու­թյուն­նե­րին քն­նա­դա­տող մարդ­կանց վրա։ Իշ­խա­նա­կան «ման­կուրտ­նե­րի» գոր­ծե­լաո­ճը չի փոխ­վե­լու, ան­պար­կեշտ բա­ռա­պա­շարն ընդ­լայն­վե­լու է։ Պետք է մտա­ծել ոչ թե միա­կող­մա­նի «պատ­ժիչ մե­քե­նա» ստեղ­ծե­լու մա­սին, այլ հան­րու­թյան կր­թա­կան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է, որ անգ­րա­գետ ղե­կա­վա­րը եր­բեք չի հան­դուր­ժի գրա­գետ հան­րու­թյուն, հետևա­բար՝ հան­րու­թյան կր­թա­կան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լուց ա­ռաջ պետք է մտա­ծենք գրա­գետ ա­ռաջ­նորդ ու­նե­նա­լու մա­սին։ Իմ­քայ­լա­կան­նե­րի՝ օ­րա­կարգ բե­րած այս օ­րի­նա­գի­ծը նույն­պես կեղծ օ­րա­կարգ է ու ա­ռա­վել կարևոր անվ­տան­գա­յին հար­ցե­րից շե­ղե­լու ան­միտ ու չս­տաց­ված փորձ։
-Որ­պես ա­վա­գա­նու նախ­կին ան­դամ ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ եք նկա­տել մայ­րա­քա­ղա­քում նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­վե­լի քան մեկ տա­րի կա­ռա­վա­րու­մից հե­տո:
-Իշ­խա­նա­կան ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի մեծ մա­սը շա­րու­նա­կում է ի­րեն ան­պար­տե­լի ու ա­մե­նա­կա­րող զգալ։ Ա­վա­գա­նու շատ ան­դամ­ներ ոչ միայն ինք­նա­հա­վան ու լպիրշ են, այլև ան­մեղ­սու­նակ ու սր­բա­պիղծ։ Իմ այս բա­ռե­րը փաստ են և ա­պա­ցուց­ման կա­րիք չու­նեն։ Մայ­րա­քա­ղա­քա­յին նոր իշ­խա­նու­թյու­նը նման է վամ­պիր­նե­րի խմ­բի, ո­րոնք ա­րյան հոտն ա­ռել են ու կորց­րել ինք­նա­տի­րա­պե­տու­մը։ Դրա­մի փայ­լը նախ­կի­նում հեռ­վից տե­սած ու հի­մա դրա­մի հետ «քնող» շատ ա­վա­գա­նի­ներ մաս­նակ­ցում են կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի։ Չենք մո­ռա­նում նաև քա­ղա­քա­յին բյու­ջեի անխ­նա ու ա­նի­մաստ մս­խու­մը` երևան­ցու սո­ցիա­լա­կան անմ­խի­թար վի­ճա­կի, ըն­թաց­քի ժա­մա­նակ եր­թու­ղա­յի­նի ընկ­նող դռան, կեղ­տոտ փո­ղոց­նե­րի, շն­չե­լու հա­մար ան­պի­տան օ­դի ֆո­նի վրա։ Լավ է, որ ա­վա­գա­նու ընդ­դի­մա­դիր ան­դամ­ներ ու­նենք, որ տո­կուն մար­տիկ­նե­րի նման պաշտ­պա­նում են երևան­ցու շա­հը և բա­ցա­հայ­տում են հղ­փա­ցած իշ­խա­նիկ­նե­րի կո­ռուպ­ցիան, ի­րա­վա­խախ­տում­ներն ու սան­ձար­ձա­կու­թյու­նը։
-«Կա­մազ»-նե­րի թե­ման բա­վա­կան բուռն քն­նա­կում­նե­րի տե­ղիք տվեց։ Ըստ Ձեզ` ին­չու՞ են բիզ­նե­սով զբաղ­վող մար­դիկ նման նվի­րատ­վու­թյուն ա­նում։
-Սա պարզ կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րից մեկն է։ Ցան­կա­նում եմ հայտ­նի դե­րա­սա­նին ա­սել, որ մենք ի­րենց նման «թա­վիշ» չենք լի­նե­լու, չենք կոծ­կե­լու ի­րենց կա­տա­րած ա­պօ­րի­նու­թյուն­նե­րը, ինչ­պես ի­րենք են կոծ­կում ի­րեն­ցից ա­ռաջ Երևա­նը հարս­տա­հա­րած­նե­րի «մութ գոր­ծե­րը»։ Վաղ­վա քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյու­նը լի­նե­լու է պե­տա­կա­նա­մետ մտա­ծո­ղու­թյամբ, ու բո­լո­րի թա­լա­նը կա­թիլ-կա­թիլ քթե­րից է դուրս բեր­վե­լու։ Բա­ցի կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րից, ա­պօ­րի­նի շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րից քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյու­նը գնում­նե­րը մշ­տա­պես մեկ ան­ձից է ի­րա­կա­նաց­նում:
Բա կո­ռուպ­ցիան պո­զով-պո­չո՞վ է լի­նում, պա­րո՛ն Փա­շի­նյան, կա­րո՞ղ է Ձեր նշա­նա­կած քա­ղա­քա­պե­տը պոզ ու պոչ ու­նի, ուղ­ղա­կի ես դեռ չեմ նկա­տել։
-Ա­մա­նո­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար բա­վա­կան կլո­րիկ գու­մար է տրա­մադր­վե­լու՝ մոտ 900 հա­զար դո­լար։ Ի՞նչ եք կար­ծում, ին­չու՞ է Հայկ Մա­րու­թյանն այդ­քան շռայ­լո­րեն ու­զում կազ­մա­կեր­պել Ա­մա­նո­րը։
-Չեմ կար­ծում՝ դա Մա­րու­թյա­նի ցան­կու­թյունն է, դա Փա­շի­նյան­նե­րի ըն­տա­նի­քի և նրանց իշ­խա­նու­թյան բե­րած PR-թի­մի հաշ­վար­կած մե­խա­նիզմն է` կեղծ տպա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լու, որ Փա­շի­նյա­նը դեռ սիր­ված ու ըն­դուն­ված է հան­րու­թյան կող­մից։ Նրա հա­մար խիստ ցա­վոտ է այն գի­տակ­ցու­մը, որ ի­րեն այլևս ոչ միայն չեն սի­րում ու ըն­դու­նում, այլև ա­նու­նը որ­պես վի­րա­վո­րան­քի (ստա­խո­սի) հո­մա­նիշ են օգ­տա­գոր­ծում: Աղ­քատ ու սո­ված բնակ­չու­թյան պա­րա­գա­յում այս­պի­սի ա­նի­մաստ ու ճոխ ծախս ա­նե­լով՝ Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է «դր­սին» ցույց տալ իր «հզո­րու­թյունն» ու վա­յե­լել «տի­րա­կա­լի փառ­քը»։
Իսկ Մա­րու­թյա­նը օգ­տա­գործ­վում է Փա­շի­նյա­նի ու նրա կնոջ կող­մից որ­պես անձ, ում ա­նու­նը ոս­կե­գույն տա­ռե­րով տպագր­վե­լու է «Թուք ու մուր» ժո­ղո­վա­ծուի ա­ռա­ջին է­ջում։ Քա­ղա­քա­պետ Մա­րու­թյա­նին դեռ մեկ տա­րի ա­ռաջ եմ հոր­դո­րել «ինք­նաս­պա­նու­թյուն» չգոր­ծել, չա­րա­տա­վո­րել սե­փա­կան քր­տին­քով վաս­տա­կած ա­նունն ու հան­րա­յին սե­րը։ Բայց նա գե­րա­դա­սեց «ըն­կե­րու­թյուն ա­նել» տրանս­գեն­դեր­նե­րի ու սա­տա­նիս­տա­կան հիմ­քե­րով պեր­ֆոր­մանս­ներ բե­մադ­րող­նե­րի հետ ու դառ­նալ ո­րոշ իշ­խա­նիկ­նե­րի «անձ­նա­կան օգ­տա­գործ­ման թաշ­կի­նակ»։ Ինչ ա­սեմ, իր ընտ­րու­թյունն է:
-Փոխ­քա­ղա­քա­պետ Տիգ­րան Վի­րա­բյանն ա­սում է, թե մեծ գու­մար­ներ են ներդ­նում, որ նպաս­տեն զբո­սաշր­ջիկ­նե­րի Հա­յաս­տան գա­լուն։ Վար­չա­պետն էլ բո­լո­րին հոր­դո­րում է Ա­մա­նորն ազ­գո­վին հրա­պա­րա­կում դի­մա­վո­րել: Նա նաև մտա­ծում է ա­մա­նո­րյան հի­թա­յին ու նմա­նը չու­նե­ցող երգ ու­նե­նա­լու մա­սին։ Ի՞նչ եք կար­ծում, վար­չա­պե­տը պե՞տք է նման հար­ցե­րով զբաղ­վի:
-Ես Փա­շի­նյա­նից այլ բան չէի էլ սպա­սում։ Այն պա­րա­գա­յում, երբ Ադր­բե­ջա­նը կրա­կա­հեր­թի տակ է պա­հում մեր Տա­վու­շը, երբ Նա­խիջևա­նի կող­մից թշ­նա­մին ա­ռաջ է ե­կել ու ամ­րաց­րել իր դիր­քե­րը, երբ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում առևտուր է գնում Ար­ցա­խի շուրջ, երբ ԱՄՆ դես­պա­նը այ­ցե­լում է Մեղ­րիում գտն­վող ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յան և չա­փուձև ա­նում, երբ հայ ազ­գի վրա կլի­նի­կա­կան փոր­ձար­կում­ներ են ի­րա­կա­նաց­վում, երբ ստա­խոս «սո­րո­սա­կան­նե­րը» հար­ձակ­վել են հայ­կա­կան ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի, հա­յոց լեզ­վի, հայ մշա­կույ­թի, պատ­մու­թյան ու ե­կե­ղե­ցու վրա, երբ Հա­յաս­տա­նում ծն­վող յու­րա­քան­չյուր նո­րա­ծին ար­դեն հս­կա­յա­կան ար­տա­քին պարտք ու­նի, բա էլ ի՞նչ պետք է ա­նի հա­յոց երկ­րի վար­չա­պե­տը, ե­թե ոչ եր­գի, պա­րի, ու­տի, ու­րա­խա­նա: Բայց մյուս կող­մից էլ, ինչ­պես ա­սում են, «ար­դար է, ժո­ղո­վուրդ ջան», քա­նի որ յու­րա­քան­չյու­րը պետք է պա­տաս­խան տա իր կա­տա­րած ընտ­րու­թյան հա­մար:
-Ա­մա­նո­րի մի­ջո­ցառ­ման հա­մար տար­բեր թա­ղա­պե­տա­րան­ներ պետ­բյու­ջեից գու­մար­ներ են հատ­կաց­րել։ Հին բար­քե­րը շա­րու­նակ­վու՞մ են:
-Չկա հին ու նոր, այս հա­մա­կար­գը նա­խոր­դի շա­րու­նա­կու­թյունն է։ Շուրջ ե­րեք տա­րի ա­ռաջ, երբ ոտք դրե­ցի քա­ղա­քա­կա­նու­թյուն, միայն մեկ միտք ու­նեի. քան­դել հա­կա­պե­տա­կան ու ա­պազ­գա­յին հա­մա­կար­գը և կա­ռու­ցել ազ­գա­յին հա­մա­կարգ։ Այս նպա­տա­կիս դեռ չեմ հա­սել, բայց վս­տահ եմ, որ այն շատ մոտ է։ Ընդ ո­րում, հա­մա­կարգ քան­դել չի նշա­նա­կում մարդ­կանց ա­զա­տել աշ­խա­տան­քից, բան­տար­կել, վտա­րել, բան­տում տան­ջա­մահ ա­նել: Հա­մա­կար­գը փո­խե­լու և կա­յուն զար­գա­ցող եր­կիր կա­ռու­ցե­լու հա­մար Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նոր­դը չպետք է լի­նի չտես ու ար­տա­քին կազ­մա­քան­դող ու­ժե­րին գե­րի։ Վս­տահ եմ՝ շու­տով գա­լու է հայ­րե­նան­վեր­նե­րի ժա­մա­նա­կը։
-80 տո­կոս վս­տա­հու­թյան քվեով քա­ղա­քա­պետ դար­ձած Հայկ Մա­րու­թյա­նի վար­կա­նիշն այ­սօր, ըստ Ձեզ, որ­քա՞ն է։
-Ըն­կել է ոչ միայն «խեղճ» Մա­րու­թյա­նի, այլև նախ­կի­նում սիր­ված «Կար­գին Հայ­կո­յի» վար­կա­նի­շը։ Իսկ 80 %-ը ոչ թե Մա­րու­թյա­նին, այլ հա­մազ­գա­յին խա­բեու­թյան ֆո­նի վրա, քա­ղա­քա­կան լուրջ տեխ­նո­լո­գիա­նե­րով իշ­խա­նու­թյուն զավ­թած և սահ­մա­նադ­րա­կան կար­գը բազ­միցս խախ­տած Փա­շի­նյա­նին է ընտ­րել։ Բայց մի բան պետք է հս­տա­կեց­նել. միշտ չէ, որ հան­րու­թյան կար­ծի­քը ճիշտ է ու են­թա­կա պար­տա­դիր կա­տար­ման: Ե­թե օ­րի­նակ մի քա­նի ա­միս հե­տո հան­րու­թյու­նը պա­հան­ջի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում՝ եր­գող շատր­վան­նե­րի «պա­րի» ներ­քո վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին կա­խա­ղան հա­նել, Ան­նա Հա­կո­բյա­նին էլ քա­ռա­տել, խո­րո­վել ու ու­տել, ա­պա ես նո­րից դեմ կգ­նամ հան­րու­թյան պա­հան­ջին, որ­քան էլ ինձ տար­բեր ա­նուն-պի­տակ կպց­նեն։ Ան­կախ հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քից ու մտ­քե­րից՝ մարդ պետք է հա­վա­տա­րիմ լի­նի սե­փա­կան սկզ­բունք­նե­րին, մտ­քե­րին, բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րին և հայ­րե­նի­քին։
-Ար­թուր Մես­չյանն ա­սում էր, թե մինչև տա­րե­վերջ Երևա­նի ճո­պա­նու­ղու սյու­նե­րը գո­նե պատ­րաստ կլի­նեն, բայց տա­րին ա­վարտ­վում է, իսկ սյու­նե­րը չկան։ Քա­ղա­քը կա­ռա­վա­րող­նե­րի էլ ինչ խոս­տում­ներ ան­կա­տար մնա­ցին։
-Այս իշ­խա­նու­թյու­նը ստե­լու մո­լուցք ու­նի։ Այն երկ­րի ղե­կը բռ­նա­զավ­թել է ստով, նրա ան­դամ­նե­րից շա­տե­րը սո­վո­րել են ապ­րել խա­բե­լով։ Այն­պես որ Ձեր նշած հեր­թա­կան ստի վրա չեմ զար­մա­նում: Անդ­րա­դառ­նա­լով Մես­չյա­նին, ում եր­գե­րը ես ժա­մա­նա­կին լսում էի գրե­թե ա­մեն օր, մի փոք­րիկ հի­շե­ցում ա­նեմ: Շա­տե­րը կհի­շեն պա­րոն Մես­չյա­նի «Ա­հա և վերջ» եր­գի այն տո­ղե­րը, որ­տեղ նա ա­սում է «Վե­րաց­վող քո տե­սա­կը պարտ­վում է Բե­լին: Ա­հա և վերջ, Հայ­կը պարտ­վեց ո­սոխ Բե­լին»։ Այս երգն այժմ գնա­հա­տում եմ այլ տե­սան­կյու­նից ու գի­տակ­ցում՝ հան­րու­թյա­նը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ նա­խա­պատ­րաս­տել են ար­ժեք­նե­րի փո­փո­խու­թյան: Հի­մա կա­րող եմ են­թադ­րել, որ Մես­չյա­նը ե­ղել է ազ­գա­կոր­ծան ծրագ­րի մի մաս­նի­կը, որ իր եր­գե­րով մեզ փոր­ձել է ներ­շն­չել, թե «Հայ­կը պարտ­վել է Բե­լին», այ­սինքն՝ հա­յի գե­նը պարտ­վել է պղ­ծու­թյուն­նե­րին ու սա­տա­նիզ­մին։ Ե­թե դա ի­րավ այդ­պես է, ա­պա նրան ու­զում եմ մի հե­տաքր­քիր ճշ­մար­տու­թյուն ա­սել. եր­գի այդ տո­ղե­րը շա­տե­րիս մեջ ըմ­բոս­տու­թյուն ու զայ­րույթ են ա­ռա­ջաց­րել և ամ­րապն­դել են հայ­կա­կան գե­նի ու­ժը։ Հի­մա ես բոյ­կո­տում եմ Մես­չյա­նին։ Ի դեպ, օ­րերս Հայկ Մա­րու­թյա­նի ծնն­դյան տա­րե­դարձն էր։ Ես շնոր­հա­վո­րում եմ նրան ու մաղ­թում եմ, որ իր ըն­տա­նի­քը, Երևա­նի կեղ­տոտ օ­դը շն­չե­լով, ան­հաղ­թա­հա­րե­լի հի­վան­դու­թյուն­ներ ձեռք չբե­րի, չա­ռե­րես­վի երևան­ցուն տա­ռա­պան­քի հասց­նող խն­դիր­նե­րին, ու որ ին­քը վե­րագտ­նի իր տեղն ու դե­րը այս կյան­քում։
Զրույցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆԻ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով