Տիգրան Սարգսյանը պարգեւատրվել է «Բարեկամության շքանշանով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ պարգեւատրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի «Բարեկամության մեդալ» պետական պարգեւով։ Նախագահ Պուտինը նշել է, որ Տիգրան Սարգսյանը ծանրակշիռ ներդրում ունի Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում։ «Նրա ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին չորս տարիներին աշխատել է հարթ կերպով, առանց խափանումների, հաջողությամբ լուծելով բոլոր ամենաբարդ հարցերը, որոնք ինտեգրացիոն օրակարգում առկա էին։ Տիգրան Սուրենովիչը շատ բան է արել այն բանի համար, որպեսզի ԵԱՏՄ-ն իրապես դառնա արդյունավետ տնտեսական միավորում։ Նա մեծ ջանքեր է ներդրել ԵԱՏՄ միջազգային հեղինակության բարձրացման համար, կառուցել է գործընկերային հարաբերություններ այլ պետությունների եւ ռեգիոնալ ինտեգրացիոն միավորումների հետ»,- ասել է ՌԴ նախագահը, բարձր գնահատելով Տիգրան Սարգսյանի նախագահության շրջանը հանձնաժողովում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով