«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտակայքում, վագոն-տնակում կրակ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:01-ին, մարվել ՝ 20:32-ին:

Այրվել են չբնակեցված երկհարկանի վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը (45 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով