«Սուպեր» քաղաքապետը մատնում է ինքն իրեն.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Մեր էլեկտրոնային հասցեին մենք ստացանք հետևյալ նամակը, որը ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարգին» Հայկոն իր վերջին լայվում, որտեղ բերում էր օրինակներ, որ շինթույլտվություններ շատերն են ստացել ու արդարանալով նշում էր, որ ստացել են առանց որևէ նվեր քաղաքին մատուցելու, ապա որոշ ժամանակ հետո հրապարակեց իր կողմից օրինակներ բերված շինթույլտվությունները՝ իրեն գցելով ավելի խորը փոսի մեջ։ Այսպես, Բաղյան փողոցի շինթույլտվությունը տրվել է իր աշխատակից 143 դպրոցի տնօրեն Գ. Կոստանյանին, դժվար իր ենթակայության հիմնարկի տնօրենից բան ուզվեր, բայց, որ ուզվեր էլ՝ Կոստանյանը հո ասողը չի։ Պարոնյան փողոցի շինթույլտվությունը տրվել է «ABC development» ընկերությանը, որի հիմնադիրն է՝ Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, երևի պետք չէ բացատրել, թե ով է Վարդանը կամ Ֆելիքսը։ Դավթաշենի շինթույլտվությունը տրվել է «Լավար» ՍՊԸ-ին կամ Եղիազարյան Էմինին, ով Իջևանի գինու գործարանի սեփականատերն է և Սիփան Փաշինյանի ընկերը։ Էրեբունու թույլտվությունը տրված է խուճուճ Էդոյին, ով որդիների հետ ինչպես հայտնի է, նաև մամուլով տարբեր նկարների հրապարակմամբ պարզ դարձավ՝ հայտի շիշ բռնող պատգամավոր Հայկի հարազատն է։ Վերին Անտառայինի շինթույլտվությունը տրված է Վարդան Սրմաքեշին՝ շվեյցարահայ միլիոնատեր, Ֆրանկ Մյուլերի սեփականատեր և այն մարդուն ում հետ շատ են նաև Աննա Հակոբյանի շփումները։ Արգիշտի փողոցի «AG Group» ՍՊԸ թույլտվության հայտնվելը այս հրապարակված ցանկում այլ զավեշտի ժանրից է, այս ՍՊԸ սնանկ ճանաչված է, ուստի նրան շինթույլտվություն տալը ուղղակի ապօրինի է (բոլոր շինթույլտվությունները տրված են Հայկ Մարությանի կողմից, պատճեները վերցված են իր իսկ ՖԲ էջից)։

Հիմա պարզ է, չէ, որ վերոնշյալ շինթույլտվությունները տրված են իրենց հարազատներին, ընկերներին կամ էլ կարգավիճակ ունեցողներին։ Դժվար է ասել՝ ինչ-որ բան վերցվել է այս թույլտվությունների համար՝ ասենք թանկ ժամացույց կամ լավ իջևանյան գինի կամ ներդրման խոստում կամ այլ բանի տեսքով շնորհակալություն, ամեն դեպքում, եթե տրված էլ լինի, ընտրված է հրապարակման այնպիսի ցանկ, որ շինթույլտվություն ստացողները ուղղակի չեն ասի՝ տվել են կամ խոստացել ինչ-որ բան Հայկոյին թե չէ։ Լավ ու՞մ եք էլի ուզում ապուշի տեղ դնել ձեր ապուշ էությամբ, Երևանցիների մեծ, շատ մեծ մասը արդեն համոզվել է, որ սուտը պատել է դերասան Հայկոյին, քանի որ եկավ սուտ ասելով, աշխատանքի պատրանք է ստեղծել սուտ ասելով ու գնում է սուտ ասելով։ Հերիք է ֆռռացնեք մարդկանց, քանի մի փոքր տեղ է մնացել գնացեք ձեր դերասանությունը այլ տեղերում արեք։ Ախր, սուտն էլ չափ ու սահման ունի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՆԱԽՈՐԴ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով