Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ է. Ֆլեշի Բարսեղ

Պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու մեջ մեղադրվող «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, որն առավել հայտնի է «Ֆլեշի Բարսեղ» անունով և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մեղադրանքին ծանոթ չէ, ապա նշեց՝ երկուշաբթի օրն իրեն կանչել են ՀՔԾ։

Երբ նշեցինք, որ իր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, ասաց՝ տեղյակ չէ, ինքը ոչնչի տակ չի ստորագրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մեղադրանքին, ասաց. «Ես համոզված եմ, որ այդ մեղադրանքը կեղծ է։ Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ընկերության հետ»։

Նա նաեւ նշեց, որ այս գործով հարցաքննվել է ամիսներ առաջ եւ առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ։

Սակայն չհիշեց՝ առերեսման ժամանակ ինչ է պնդել Կարապետյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բեգլարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն իր ընկերն է եւ այդպես էլ կլինի։

Մանրամասները՝ «Հրապարակի»-ի տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով