Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի. միջնորդեցին զրկել Պապյանին հարցազրույց տալու իրավունքից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի պաշտպան Անի Ալավերդյանը պնդում է, որ Արա Պապյանը որևէ ապացույցի չի տիրապետում, որը կարող է դատարան ներկայացնել: Դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (նախագահող դատավոր Գոռ Թորոսյան) տեղի ունեցավ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Արա Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը: Սեդրակ Քոչարյանն Արա Պապյանից պահանջում են հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով