Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքի վերաբերյալ

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը նախ որպես վկա հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության համար, այնուհետև, հարցաքննվելուց րոպեներ անց նրան մեղադրանք է առաջադրվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցությունը խստիվ դատապարտում է ՀՀ 3-րդ Նախագահի նկատմամբ իրականացվող գործողությունները և կոչ է անում բոլոր առողջ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժերին նույնպես դատապարտել դրանք:

Մեր դիրքորոշումը հիմնավորված է հետևյալ փաստարկներով՝

1. Սերժ Սարգսյանին ներկայացվող մեղադրանքը ըստ էության համարում ենք անհիմն և անհեթեթ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Հաշվի առնելով 2018 թվականի իշխանափոխությունից հետո անդադար իրականացվող ատելության տարածումը՝ իշխանության կողմից այսպիսի դրսևորումները համարում ենք ակնհայտ քաղաքական հետապնդում

3. Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը անմիջականորեն կապված է Զագրեբում տեղի ունեցած նրա ելույթի հետ

4. Ակնհայտորեն պահին հարմարեցված քրեական գործը, որը զարմանալիորեն ի հայտ է եկել իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց, մեր կարծիքով հետապնդում է հերթական քաղաքական շոու սարքելու նպատակ վարչապետի գահավիժող վարկանիշը փրկելու համար

5. Արցախի հիմնախնդրի լուծման հարցում փակուղի մտած և Ադրբեջանի կողմից ստորացուցիչ պայմանների պարտադրման պայմաններում ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ իրականացվող գործողություններն ուղղված են այս կարևորագույն հարցերում ապաշնորհ և վտանգավոր քաղաքականություն վարելու փաստից ժողովրդի ուշադրությունը շեղելուն

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով