Պռոշյանի պանթեոնում կատարվածը կարելի է համեմատել միայն Եռաբլուրում կատարված սրբապղծության դեպքի հետ

Մեծ ցավով տեղեկացանք, որ Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված սյուները, պարիսպներին և սյուներին ամրացված լուսի լապտերները, վանդալիզմի արդյունքում կոտրվել են։
Պռոշյանի պանթեոնում կատարվածը կարելի է համեմատել միայն Եռաբլուրում կատարված սրբապղծության դեպքի հետ, նման այլ դեպք՝ դժվար է հիշել։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, այս ամենը որակում է որպես վանդալիզմ, որի պատասխանատուն ներկայիս կառավարության ստեղծած բարձիթողի վիճակն է, կառավարական մակարդակով իրականացվող ու հովանավորվող, Արցախյան ազատամարտի հերոսների և ազատամարտիկների դեմ ատելության քարոզն իր տարաբնույթ դրսևորումներով և Հայաստանում ստեղծված ատելության ու անպատժելիության մթնոլորտով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով