«Ուղիղ մեկ տարի առաջ հասարակությանը մատուցված ստերը տվեցին իրենց արդյունքը».Աննա Մկրտչյան

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Ուղիղ մեկ տարի առաջ հասարակությանը մատուցված ստերը տվեցին իրենց արդյունքը։
Գործադիր իշխանությունը բռնազավթածներն Ազգային ժողովը շրջափակելուց ու անօրինական պահանջներ ներկայացնելուց հետո նշանակեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ու ինչպես ցանկացած անօրեն քայլ, այս մեկը ևս, իշխանությունը բռնազավթացների կողմից փաթաթված էր թավիշի մեջ։

Երկրային բոլոր մեղքերի մեջ մեղադրվող նախորդ գումարման
ԱԺ-ն, պարզվեց, որ վատը չէր, վստահության հետ խնդիր չուներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց մի բանում անառարկելիորեն մեղավոր էր՝ հայտնվել էր գործադիրը բռնազավթացների ճանապարհին և խոչընդոտում էր օրենսդրի զավթմանը։

Ու ինչքան էլ վառ լինի վիճակագրական ծառայության աշխատակիցների երևակայությունը, միևնույն է, ակնհայտ է, որ Հայաստանում ներդրումներ գրեթե չկան, օտարերկրյա գործարարների համար Հայաստանը չդարձավ գործարարական նոր ուղղություն։

Մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ ստերի ու թավիշի համակցությունը ընդամենը փշերի ձուլվածք էր։
Ու այդպես շարունակվելու է, քանի դեռ ՀՀ գիտակից քաղաքացիները չեն ուղղել 2018 թվականին գործած սխալները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով