Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ

Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար-մասնավորապես մեզ նման փոքրիկ ժողովրդի համար-քան կույր կուսակցամոլությունը: Մեր կուսակցությունների պայքարի միակ «մարտական միջոցը» պիտի լինի բարոյական կշտամբումը եւ ո´չ սուտը, զրպարտությունը, իրողությունների խեղաթյուրումը… Գարեգին ՆԺԴԵՀ

Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջերս կասկածելի կենտրոններից սնվող տեղական կառույցները հաճախ են անդրադառնում գաղափարախոսական հարցերի:Այստեղ փորձ է արվում երկու հիմնական խնդիր լուծել:Առաջին. քաղաքական դաշտից դուրս մղել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող իրական ուժերին, իսկ ազգային օրակարգի ձևավորումն ամեն գնով դարձնել արևմտասորոսականների մենաշնորհը:Երկրորդ. ազգային աշխարհընկալումը և դրանից բխող գործունեությունը դնել լուսանցքային կազմակերպության հետ նույնական մակարդակի վրա և արժեզրկել:Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ: Որպես կանոն՝ գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք պետության ներսում ազգային ուժերի համար սկզբունքային կարևորություն ունեն՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, ավանդական ընտանիք, ազգային վարք ու բարք, և այլն:

Իրեն ազգային ուժ հռչակած «Սասնա ծռերը» ծպտուն անգամ չհանեց, երբ անցյալ տարի թիրախավորվել էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, իսկ Հայաստանում լայն գործունեություն ծավալող աղանդավորական կառույցների հանդեպ նրանց դիրքորոշումն անհայտ է: Մի՞թե ազգային ուժը կարող է կրավորական մոտեցում ունենալ նման հարցերում:Իրենց պետականության պատվար ներկայացնող «Սասնա ծռերը» կրկին լռեցին, երբ համասեռամոլները Երևանում գրոհեցին ոստիկանական բաժանմունքը: Նրանք անարձագանք թողեցին նաև այն դրվագը, երբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնն օգտագործեցին իրենց քարոզի համար: Մի՞թե ազգային խնդիրներով մտահոգ ուժը կարող էր հանդուրժել ազգային նկարագրի նման ստորացումը:Պետության վաղվա օրով «մտահոգ» «Ծռերը» չնկատեցին, երբ կրթության նախարարը ամենաբարձր մակարդակով ընդունեց սեռափոխվածի, իսկ մի գրախանութում փորձ արվեց կազմակերպել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Արդյո՞ք ազգային օրակարգ կրողները կարող են անվրդով մնալ մատաղ սերնդի հոգևոր պղծության փորձերին: «Ծռերը» նույնիսկ լուռ էին այն ժամանակ, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ ներկայացվեցին կասկածելի սցենարով թուրքական և ադրբեջանական ֆիլմեր: Պետության անվտանգության մասին մտածող ուժը չի կարող լուռ մնալ, երբ քարոզվում է պացիֆիզմ թշնամու նկատմամբ:Իսկ արդյո՞ք ոտնձգությունը սեփական պետության նկատմամբ (որն իրենք, քողարկելով իրական նպատակները, որակում են՝ որպես ապստամբություն) բավական է՝ այն իրականացնողներին ազգային կոչելու համար: Կամ գուցե ոստիկանների սպանությունը և նրանց ընտանիքները վշտի մեջ թաթախելն է ազգային նկարագրի իրենց բնութագիրը: Կամ էլ բանկոմատ թալանելը և շտապ օգնության աշխատակիցներին պատանդ վերցնելն է, իրենց պատկերացմամբ, ազգային ուժի գործելակերպը:Սակայն կա մի բան, որը մագնիսի պես ձգում է «Սասնա ծռերին», որի գայթակղությանը նրանք անզոր են դիմանալ:Դա հակառուսական քարոզչությունն ու գործունեությունն է:Հայաստանում սորոսյան գրասենյակի հիմնադիր Գարեգին Չուգասզյանի ուղղորդմամբ շարժվող այս ուժը (որի շարքերում, անշուշտ, կան մոլորված և մանիպուլյացված հայրենասերներ) փորձում է խաթարել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: «Սասնա ծռերի», այսպես կոչված, «ազգային» օրակարգն ուղղված է հայ-ռուսական դաշնակցային կապերը սասանելուն և կասկածելի տերերի պատվերներն անխոս կատարելուն: Նշվածին գումարվում է նաև այն, որ «Ծռերն» իրենց հովանավորների կողմից արդեն իսկ դիտարկվում են որպես գործիք՝ երկրի ներսում քաղաքական հետապնդումների համար: Մնում է հասկանալ՝ ո՞ր կենտրոններից է ուղղորդվում հակառուսական հիստերիայով բռնված, իրական ազգային հարցերին անհաղորդ այս ուժը:

Հ.Գ.Ի դեպ, պարոնայք «Ծռեր», ինչո՞ւ գործող իշխանությունից ևս չեք պահանջում հետ նվաճել հակառակորդին անցած 800 հեկտարը և ինքներդ չեք լծվում այդ գործին: ©️Վահե Հայկունի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով