Ոստիկաններից մեկն էլ ուժի կիրառումը համաչափ է համարել, ասելով, որ 20 հոգով նման փողոց չեն փակում.Նաիրա Զոհրաբյան

 

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Վերջիններս, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուսանողների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին հանդիպել իրենց ժողովրդավար, ժողովրդի իշխանության նախարարին` ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել:

Ոստիկաններից մեկն էլ ուժի կիրառումը համաչափ է համարել, ասելով, որ 20 հոգով նման փողոց չեն փակում։

Հիմա մնում է ոստիկանությունից ճանապարհային քարտեզ պահանջենք, թե ո՞ր փողոցը քանի հոգով կարելի է փակել, որ ասֆալտին ու պատերին մարդածեփումներ չլինեն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով