Նոր սկանդալ՝ Հայկ Մարությանի շուրջ. երկքաղաքացի՞ է եղել նա քաղաքապետ ընտրվելու պահին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տեւական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։

Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ «Հայկի անունով այս պահին Չեխիայում բավականին գույք կա, ինչը նշանակում է, որ նա հանդիսացել է Չեխիայի քաղաքացի»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ինչո՞ւ հարցում չեք ուղարկում։ «Չեխիան այդ մասին տեղեկություն չի տրամադրում. մենք դեռ չենք կարողացել ճշտել նաեւ Հայկ Մարությանի տիկնոջ` Իվայի «դեւիչյե» ազգանունը, բայց տեղեկություն ունենք նաեւ, որ նրա հայրը Չեխիայում բավականին հարգված սորոսական է»: Հնարավո՞ր է դա էր պատճառը, որ դարձավ քաղաքապետի թեկնածու։ «Կդժվարանամ ասել»:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամլո խոսնակն ասաց. «Քաղաքացիության հասցեատերը մենք չենք՝ ԿԸՀ-ն է, ինչ վերաբերում է տիկին Իվային, մենք բամբասանքներ չենք մեկնաբանում»: Իսկ եթե պարզվի՝ փաստ է, ումի՞ց պետք է ճշտենք։ «Դեկտեմբերի 25-ին ավագանու նիստ է, կարող եք հարցնել անձամբ Հայկ Մարությանից»:

Ի դեպ, ԿԸՀ-ի մասով ավագանու մեր աղբյուրն ասաց. «ԿԸՀ-ն լծակ չուներ ստուգելու. Մարությանն օրենքի ուժով է դարձել քաղաքապետ, եղել է ավագանու ցուցակում, ավագանու անդամը կարող է լինել երկքաղաքացի` չի արգելվում, իսկ քաղաքապետը` ոչ։ Երբ Մարությանին այդ հարցն ուղղում են, ուղիղ պատասխան երբեք չի տալիս»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով