Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ռեժիմով նախագծերը ներկայացնել ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» իշխանական ֆրակցիայում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ իմքայլականներ կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, որով կանցնենք կիսանախագահական կառավարման։

«Վարչապետը հանձնարարել է Համազասպ Դանիելյանին` արագ ռեժիմով, մինչև տարեվերջ, ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքները և ներկայացնել ԱԺ, ընդ որում՝ հանձնարարված է նաև վերանայել պառլամենտում որակյալ մեծամասնության թեզը, ինչը, եթե անկեղծ, չենք հասկանում, թե ինչու»,- ասաց «Իմ քայլի» մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Խորհրդարանում ՄԻՊ 10-ամյակի միջոցառումից հետո Արարատ Միրզոյանը հանդիպել է միջոցառմանը եկած միջազգայինների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ կուսակցությունների, ԸՕ-ի մասին օրենքներում լուրջ փոփոխությունների են գնում, այդ թվում՝ ստեղծում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։

Միջազգայիններն ասել են, որ 6 ամսվա ժամկետի և հանրային քննարկումների պահանջը պետք է անպայման պահպանվի: Ի դեպ, «Իմ քայլը» կրկին բախվել է որակյալ մեծամասնություն ապահովելու խնդրին: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գզիրի նման ընկած դռնեդուռ` օրերս հատ-հատ համոզում էր իրենց ֆրակցիայի պատգամավորներին` խնդրում, բացատրում, որ անպայման ներկա լինեն ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու սահմանադրական օրինագծի (մոտ 80 ձայն է անհրաժեշտ) քվեարկությանը, որովհետև վախենում են, որ Միրզոյանի՝ ԱԽ անդամության օրենքի նման սա էլ կտապալեն։ Խնդիրն այլ էր` ինչու էր այս օրենքի քվորումի ապահովման հարցը դրվել այդ երիտասարդի վրա, երբ մինչ այդ նման հարցերը Հակոբ Սիմիդյանն էր կարգավորում, մտորելու առիթ է»,- ասաց իմքայլականը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով