Նա մեզանից մեկն է․ Արցախցիները՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կեղծ են համարում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն ու դրա բովանդակությունը ոչ միայն զարմացրել, այլ նաեւ զայրացրել է հայկական երկրորդ հանրապետության բնակիչներին՝ արցախցիներին։ Այս օրերին նրանք ուշադրությամբ հետևում են ընթացող զարգացումներին։ Պաշտոնական Արցախից՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել չեն ցանկանում։

Irakanum.am-ի թղթակիցը երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ փորձել է լրագրողական հարցախույց իրականացնել Արցախի բնակիչների շրջանում։ Հարցը, թե սպասելի էր արդյո՞ք որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, հարցն արդեն իսկ զայրացնում է նրանց։ «Դուք հունց ե՞ք պատկերացնում, պատերազմի ճամփովն անցած մարդ է Սերժ Սարգսյանը, հավատում չինք, մեզնե թող գան հարցնեն հինչ մարդ է նա»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սուրեն Ալավերդյանը։ Մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պատերազմի տարիներին հնարավորություն ուներ ընտանիքով լքել Արցախը, ոչ միայն չի արել դա, այլ նաեւ՝ վտանգելով սեփական կյանքն ու ընտանիքը մնացել է Արցախում, կռվելով հայրենիքի համար։ «Մենք պալիտիկայեն գիդում չենք, բայց վայրկյան կասկած ունինք ոչ, որ նա հերոս է։ Թե ինչ են անում իշխանավորները, շատ կոզնոտ (խուճուճ) պատմություն է»,-շարունակեց Լյովա Կիրակոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի բնակիչները հույս են հայտնում, որ մեղադրանքը, որն առաջադրվել է Սերժ Սարգսյանին արագ կկարճվի։ «Ստի բեն չկա, թազա իշխանավորներն հում, հինչ են ուզում ասին մեզնե թող հեռու մնան, ամալ չի գյամ, Սերժ Սարգսյանը մեզմե մեկն է»,- ասաց Լարիսա Ամիրբեկյանը։

Հարցված քաղաքացիների խոսքով՝ Սերժ Սարգսյանը Արցախն ազատագրած մարդ է, եւ նրան կեղծ մեղադրանքներ ներկայացնելով ըստ էության հակառակորդին են լավություն անում։ Նրանք սպասում են, որ հարուցված քրեական գործը կփակվի։ Ի դեպ Արցախում սպասում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցին, նրա հետ խոսելու, քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն։

Ճանաչելով Սերժ Սարգսյանին վստահ են՝ նրա հերթական այցը չի ուշանա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`irakanum.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով