Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է.

-Ղարաբաղյան շարժում,Հայաստանի և Արցախի բանակների կայացում,անվտանգության մարմինների ձևավորում և համակարգում,Արցախում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորում և ղեկավարում,Շուշիի ազատագրում,հայկական տարածքների ազատագրում,Հայաստանի պաշտպանության նախարարության կայացում և զարգացում,պետության և կառավարման համակարգի բարելավում,համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատվավոր հաղթահարում,կայուն և զարգացող Հայաստանի պահպանում,ապրիլյան պատերազմում թշնամու առաջխաղացման կանխում և Արցախի անվտանգության պահպանում,տնտեսական կայուն զարգացում,հողերը հանձնելուց հրաժարում,առանց արյունահեղության օրինական իշխանությունից հրաժարում,որը՞ ասեմ և այս ամենով անցած մարդուն,Արցախի հերոսին,ամբողջ կյանքը Արցախի ազատագրությանը նվիրած մարդուն մի քանի լիտր դիզվառելիքի համար շինծու մեղադրանքի առաջադրու՞մ:

Չի անցնելու, կրելու եք ջախջախիչ պատմական պարտություն:
Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով