Մեր երկրին անհրաժեշտ է առողջ քաղաքացի `անկախ բնակության վայրից.Նունե Ներսիսյան

Առողջապահությունը ազգային ու պետության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մեր երկրին անհրաժեշտ է առողջ քաղաքացի `անկախ բնակության վայրից:

Հենց այդ պատճառով պետք է բարեփոխումների ալիք բարձրացնել առողջապահության բնագավառում `հատկապես մարզերում: Մարզերում չկան համապատասխան բուժսարքավորումներ,շենքային պայմաններ:Թարմացումները տեղի են ունեցել միայն հատուկենտ առողջապահական հաստատություններում,որոնց տնօրեններին հաջողվել է դրամաշնորհների ու նվիրատուների միջոցով կոնկրետ ծրագրերի շրջանակներում ինչ-ինչ սարքավորումներ ձեռք բերել:Եթե մայրաքաղաքում վաղուց արդեն օգտագործվում են նորագույն սարքավորումներ ,ապա մարզերում շատ դեպքերում դեռ պահպանվում են խորհրդային ժամանակներից մնացած բժշկական սարքավորումներ,դրա վառ օրինակն է Վարդենիսի բժշկական կենտրոնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժշկական կենտրոնը այսպես ասած «վտարանդի» կարգավիճակում է:Կենտրոնում չկան համապատասխան լաբորատոր սարքավորումներ,չկա վիրահատական համապատասխան սրահ ,չկան մինիմում ապահովված հիվանդասենյակներ:Իսկ մասնագիտական առումով բուժանձնակազմը չի զիջում մայրաքաղաքի բժիշկներին,սակայն վատթարագույն պայմաններից ելնելով բնակչության մոտ պակասել է վստահությունը բժշկի հանդեպ:Ահա այս ամենը ազդում է ,որ այսօր Վարդենիսի ԲԿ – ում ունենք դեպք `նորածնի մահ: Այս ամենը ձեր սրտի նախարարի ոչ պատշաճ մենեջմենտն է,ոչ պատշաճ ֆինանսական բաշխումները:Այսօր նախարարի աթոռին բազմած անձը ամբողջ ֆինանսները ուղղում է ազգակործան գործի `գարդասիլի ,սանիտարական ավիացիայի,հակածխախոտային գովազդի վրա, քանի որ այսպես ասած «ատկատները » գայթակղիչ են իր իսկ համար: Չնայած ի՞նչ պահանջես մարդուց ,ով բժիշկ լինելով , սառնասրտորեն խոսում է մանկական դագաղներից : Հ.Գ.Տեղյակ լինելով Վարդենիսի բժշկական կենտրոնի անմխիթար վիճակից ,վերջերս իմ լավ ընկերոջ `Ֆրեզնոյի հայ համայնքի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ այցելեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն: Հայ ազգի ,և իմ լավ ընկեր “պարոն Աբգարյանը խոստացավ ,որ հաջորդ տարի 2020 թվականին ,Ֆրեզնոյի հայ համայնքի բարեգործական հիմնադրամից որոշակի գումար կհատկացվի Վարդենիսի բժշկական կենտրոնի վերանորոգման և վերազինման համար:

Ահա այսպիսին պետք է լինի ազգի մասին մտահոգ մարդը:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով