Մարտունու ոստիկանները տաք հետքերով տուժողին ապացուցեցին, որ «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Հակոբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են դեկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից կատարված առանձնապես խոշոր չափի գողության դեպքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 13-ին Մարտունու ոստիկանության սպասարկվող գյուղերից մեկի բնակիչը ոստիկանության Մարտունու բաժին հայտնել էր, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր տան պատուհանի փեղկը բացելու միջոցով մուտք են գործել տուն և այնտեղից հափշտակել մոտ 1 մլն դրամ, ոսկյա շղթա, սպասքեղեն և էլեկտրատեխնիկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն օրը փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննիչ Քոչարյանի կողմից հարուցվում է քրեական գործ։ Մարտունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ժամը 21։00-ի սահմաններում, և նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել տուժողի բարեկամը՝ 18-ամյա Սյուզաննա Բ-ն, ով այնուհետև տեղափոխվել է քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝դեպքի վայրում տուժածի բարեկամները ոստիկաններին ու քննիչներին անընդհատ ասել են, թե չեն կասկածում, որ գողը տան անդամ կլինի, մինչդեռ Մարտունու ոստիկաննեհն ու քննիչները փաստերով ապացուցեցին հակառակը, որ «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողը կրել է մոտ 1 մլն 800 հազար դրամի վնաս։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով