Հրապարակում ամանորյա տոնակատարություններ կազմակերպելն ու դրա վրա հսկայական գումարներ ծախսելը տալու են շատ կարճ, բառացիորեն՝ օրերի էֆեկտներ

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է

«Հրապարակում ամանորյա տոնակատարություններ կազմակերպելն ու դրա վրա հսկայական գումարներ ծախսելը տալու են շատ կարճ, բառացիորեն՝ օրերի էֆեկտներ: Մեկ-երկու անգամ ավել պարելն ու երաժշտություն լսելը չի կարող մեղմել մարդկանց մոտ հասունացող դժգոհությունը, որովհետև չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ գլխավոր ու շատ պարզ ցանկություն՝ ապրել ավելի լավ, ունենալ ավելի շատ եկամուտ: Այդ հարցը որևէ կերպ լուծված չէ, և դա չլուծելու դեպքում հասարակական դժգոհությունները լինելու են անխուսափելի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով